ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 72-Ա
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 85,964,739 դրամ արժողությամբ «Օրրան-Վանաձոր» օգնություն Հայաստանի և պատերազմից հետո Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 4-293 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործվող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում` 106,555 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 01556354) 2018 թվականի նոյեմբերի 9-ին կնքված՝ N Ե 2823-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,184 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2012 թվականի հունվարի 17-ին կնքված` N 000502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 03108134796 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 3,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2013 թվականի փետրվարի 6-ին կնքված` N 117345015 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 218150806 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
Երևան
08.02.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 72-Ա որոշման
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
1 Ծրագրի նպատակները Օգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատ ընտանիքներին:
2 Ծրագրի բարեգործական
որակման նպատակը ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը:
3. Բարեգործը
(բարեգործները) Միավորված Ազգերի Կազմակերպության Հայաստանյան գրասենյակ (ՄԱԿ), ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Րաֆֆի Հովհաննիսյան, Գրիգորյան բարեգործական հիմնադրամ (Անգլիա), Գարո Մարտիրոսյան (ԱՄՆ) , Զավեն Ակյան
4 Ծրագիրը կատարողը «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն
ՀՎՀՀ՝ 02552842
Հասցե՝ Առաջին Եկմալյան 6
Երևան, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.՝ 53-51-67
5 Ծրագրի իրականացման
վայրը, բնագավառը Հայաստանի Հանրապետություն՝ Վանաձոր
Սոցիալական բնագավառ
6 Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն կազմում է 85,964,739 (ութսունհինգ միլիոն ինը հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր երեսունինը) ՀՀ դրամ:
7 Բարեգործություն ստացողը ● 6-16 տարեկան 130 երեխա, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, հաշմանդամ,
ամուսնալուծված կամ ազատազրկված ծնողներ ունեն:
● 30 թոշակառուներ, 60 և ավելի բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են և մուրում են փողոցում, միայնակ են, ամուսնացած են և անժառանգ, I, II, III խմբերի հաշմանդամ են, ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն:
● 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված և Հայասանի Հանրապետությունում բնակություն հաստատած ընտանիքների երեխաներ:
Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափորոշիչներով (ՓԱՐՈՍ նպաստառու, ծնողազուրկ երեխաներ, միակողմանի ծնողազուրկ, մուրացիկ երեխաներ, բազմազավակ կարիքավոր ընտանիքների երեխաներ): Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական թիմում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բուժքույրը և գործառույթների կոորդինատորը: Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոն»-ի, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության» հետ։
Արցախից ժամանած երեխաներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հայտարարություն է տարածվում սոցիալական մեդիայի էջերում (Facebook, Instagram) և լրատվական կայքերում (hraparak.am, asekose.am, armenpress.am, aravot.am, nt.am), ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:
8 Ծրագրի իրականացման
տևողությունը Սույն ծրագիրը նախատեսված է 2022 թ. հունվարի 24-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:
9 Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները
անհրաժեշտ
ֆինանսական միջոցների ծավալը Օրրան ԲՀԿ-ն Վանաձորի Տիգրան Մեծ 4 ա հասցեում գտնվող կենտրոնում՝ մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 130 երեխայի շաբաթը 6 օր տրամադրում է տաք ճաշ և մատուցում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն:
Հայաստանի Հանրապետությունում Covid 19 համավարակի տարածման պատճառով հայտարարված կարանտինով պայմանավորված՝ նախքան ՀՀ կառավարության կողմից գործունեության վերսկսման թույլտվություն ստանալը, Օրրանի բոլոր շահառուները կստանան առաջին անհրաժեշտության սննդամթերքի փաթեթներ: Դասապատրաստման հարցում աջակցությունը կկազմակերպվի հեռավար եղանակով: Համավարակով պայմանավորված իրավիճակի բարելավման և ՀՀ կառավարության կողմից գործունեության վերսկսման թույլտվություն ստանալուն պես` Օրրանը կվերսկսի իր բնականոն աշխատանքը՝ համաձայն մեր հաստատված ծրագրի:
● Սննդի ծրագիր*
Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է տրամադրում 30 միայնակ, կարիքավոր ծերերին և հաշմանդամներին:
130 երեխայի և 30 թոշակառուի՝ ամենօրյա սնունդ, նաև՝ խոհանոցային սարքավորումներ և պարագաներ, տարեկան արժեքը կազմում է 44,000,000 դրամ (մթերքի ձեռք բերում՝ 35,000,000 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 2,000,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 2,000,000 դրամ),
Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին պարբերաբար սննդամթերքով լի փաթեթների տրամադրում, արժեքը՝ 5,000,000 դրամ:
● Առաջնային բժշկական և հոգեբանական աջակցություն
Առաջին անհրաժեշտության բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 1,000,000 դրամ (բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռք բերում՝ 300,000 դրամ, բուժքրոջ վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի տարեկան՝ 700,000 դրամ),
● Սոցիալական աջակցություն*
Սոցիալական ծառայություն, հագուստ, կոշիկ՝ տարեկան 6,200,000 դրամ (ձմեռային կոշիկի և հագուստի ձեռք բերում ՝ 5,000,000 դրամ, սոց.աշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի՝ 1,200,000 դրամ),
● Մշակութային ծրագրեր
Մշակութային միջոցառումներ՝ տարեկան 3,000,000 դրամ (մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի՝ 1,000,000 դրամ, մշակութային միջոցառումներ՝ թատրոնի, համերգի, պատկերասրահ այցի տոմսերի ձեռք բերում նաև մշակութային փառատոնների, ցուցահանդես-տոնավաճառների մասնակցություն՝ 2,000,000 դրամ),
● Ակադեմիական ծրագրեր
Դպրոցահասակ երեխաների դասապատրաստման կազմակերպում դպրոցից հետո շաբաթական
6 օր՝ 130 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, տարեկան՝ 8,000,000 դրամ (գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ, վարձատրություն ուսուցիչների (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի՝ 4,000,000 դրամ), ձեռարվեստի խմբակներ` կարուձև, փայտամշակում, կավագործություն՝ տարեկան 2,800,000 դրամ (նյութեր՝ ձեռարվեստի խմբակների համար՝ 800,000 դրամ, վարձատրություն ուսուցիչների (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 2,000,000 դրամ ),
● Իրային աջակցություն արտասահմանից
Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված նվերներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ), տարեկան՝ 2,000,000 դրամ,
● Նվիրատվություն.
Ծայրահեղ կարիքավոր 11 ընտանիքների էլեկտրաէներգիայի, գազի, բնակարանի վարձի վճարման համար, տարեկան ՝ 6,300,000 դրամ ,
- 130 երեխաների և 30 թոշակառուի ամենօրյա երթևեկության ծախսեր, տարեկան՝ 6,240,000 դրամ:
Ընդամենը 76,740,000 (յոթանասունվեց միլիոն յոթ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ։
* Սննդի փաթեթների, կոշիկների, հագուստի բաշխումն իրականացվում է Covid 19 համավարակի կանխարգելմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:
Բոլոր միջոցառումները իրականացվում են ամբողջ տարի, ամեն օր՝ բացի կիրակի օրերից: Կազմակերպական ծախսերը՝ 9,224,739 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 85,964,739 դրամ:
10 Ձեռք բերվող
(ներմուծվող)
ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Նախատեսվում է
1. Գազի մատակարարում-3,200,000 ՀՀ դրամ
2. Խմելու ջրի մատակարարում (շենքի համար)-200,000 ՀՀ դրամ
3. Խմելու ջրի մատակարարում (այգու հողամասի համար, որը հանդիսանում է Օրրանի սեփականությունը և երեխաներն այնտեղ սովորում են այգեգործություն)-50,000 ՀՀ դրամ
4. էլեկտրաէներգիայի մատակարարում-1,700,000 ՀՀ դրամ
5. Հեռախոսային կապի մատակարարում-600,000 ՀՀ դրամ
6. Սննդամթերքի ձեռքբերում-40,000,000 ՀՀ դրամ
7. Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայության ձեռքբերում-106,555 ՀՀ դրամ
8. Գազի կաթսայի տեխնիկական զննման ծառայության ձեռքբերում-68,184 ՀՀ դրամ
9. Կոշիկի, հագուստի ձեռք բերում-5,000,000 ՀՀ դրամ
10. Գրենական պիտույքների, դպրոցական պայուսակների ձեռքբերում-1,200,000 ՀՀ դրամ
11.Ձեռարվեստական կենտրոնների համար նյութերի ձեռքբերում-800,000 ՀՀ դրամ
12. Գրասենյակային ծախսեր-400,000 ՀՀ դրամ
13. Խոհանոցային սարքավորումների (սառնարան, գազօջախ և այլն), պարագաների և նյութերի ձեռքբերում-2,000,000 ՀՀ դրամ
14. Բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում-300,000 ՀՀ դրամ
15. Երեխաների հանգստի և մշակութային միջոցառումների, նյութերի ձեռքբերում (թատրոն, կինո, պատկերասրահ)-2,000,000 ՀՀ դրամ
16. Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ)-2,000,000 ՀՀ դրամ
17. Անվտանգության համակարգ (ձեռք բերել լրացուցիչ տեսախցիկներ և շարժման տվիչ) -400,000 ՀՀ դրամ
Ընդամենը-60,024,739 ՀՀ դրամ
11 Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր ● ջուր` 250,000 դրամ,
● էլեկտրաէներգիա` 1,700,000 դրամ,
● հեռախոս, ինտերնետ՝ 600,000 դրամ,
● գազ՝ 3,200,000 դրամ,
● գրասենյակային ծախսեր՝ 400,000 դրամ,
● գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 106,555 դրամ,
● գազի կաթսայի տեխնիկական զննում՝ 68,184 դրամ,
● աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր)՝ 2,500,000 դրամ
● անվտանգության համակարգ (տեսախցիկներ և շարժման տվիչ)՝ 400,000 դրամ Ընդամենը 9,224,739 ՀՀ դրամ:
12 Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ 1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2. ՀՀ առողջապահության նախարարություն
3. Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարան
4. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ
5. ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչություն
6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն
«Օրրանը» համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ:
13 Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը ● ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի՝ 25 կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին,
● ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին,
● գույքագրումն ու բաշխումն իրականացվում է «Օրրան» ԲՀԿ –ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով,
● ամսեկան հաշվետվություններ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայություններին,
● ֆինանսական աուդիտն իրականացվում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
08.02.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ