Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-9.5-րդ կետերով.
«9.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն մասի 9.2-9.5-րդ կետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից
9.2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի
100-ապատիկի չափով
9.3) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի
60-ապատիկի չափով
9.4) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի
50-ապատիկի չափով
9.5) գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի
30-ապատիկի չափով».
2) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ»-«ժզ» ենթակետերով.
«ժբ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժգ»-«ժզ» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից
ժգ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով` բազային տուրքի
200-ապատիկի չափով
ժդ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի
90-ապատիկի չափով
ժե. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի
75-ապատիկի չափով
ժզ. գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի
60-ապատիկի չափով».
3) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա»-«ժե» ենթակետերով.
«ժա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժբ»-«ժե» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից
ժբ. «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի
200-ապատիկի չափով
ժգ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի
90-ապատիկի չափով
ժդ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի
75-ապատիկի չափով
ժե. գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի
60-ապատիկի չափով»: