Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝

1) 6.1-ին մասը «գործունեություն» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված դեպքերի)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ, 6.3-րդ և 6.4-րդ մասերով.

«6.2. Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի թույլտվությամբ կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված՝ գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեություն (բացառությամբ սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին կետի 8-րդ, 9-րդ, 10-րդ ենթակետերով, 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 6-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերով, 8-րդ կետի 5-րդ ենթակետով, 15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի) տվյալ պետության օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում:

6.3. Սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված թույլտվությունը մերժվում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4.1-ին, 5-րդ կետերով սահմանված հիմքերով:

6.4. Օրենքով նախատեսված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող՝ սույն հոդվածի 6.2-րդ մասով սահմանված երկրների իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար թույլտվության տրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։