ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2005 թվականի N 561-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. հուլիսի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2005 թվականի
հուլիսի 22-ի N 561-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Տեր-Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ռ. Մարկոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Գ. Ասլանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Լ. Ասատրյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Թ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Աղաջանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Կ. Գևորգյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Սահրադյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Երիցյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Թամրազյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մեթոդաբանական և տեղեկատվական վարչության պետի տեղակալ
Վ. Ջիլավյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետ
Թ. Տոնիկյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ
Ա. Ղազարյան - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն
Ժ. Մարկոսյան - «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպության գլխավոր տնօրեն
Գ. Թաթուլյան - Համահայկական երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչ
Ն. Հակոբյան - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ
Կ. Հովհաննիսյան - «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության ատենապետուհի
Ռ. Լևոնյան - Հայ ավետարանչական ընկերության Հայաստանի ներկայացուցիչ
Ա. Եղիազարյան - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
Ս. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան