Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածը դատարանների միջև ընդդատության, ինչպես նաև դատարանի և սնանկության դատարանների միջև ենթակայության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի նշանակման պահից, դատարանի և վարչական դատարանի միջև ենթակայության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահների նշանակման պահից, իսկ դատարանի և հակակոռուպցիոն դատարանի միջև ենթակայության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և հակակոռուպցիոն պալատների նախագահների նշանակման պահից:
3. Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը Վճռաբեկ դատարանում ստացված ընդդատության և ենթակայության մասին վեճերը ենթակա են լուծման Օրենսգրքի` մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը գործող դրույթներին համապատասխան:
4. Մինչև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործելը վճռաբեկության կարգով քաղաքացիական գործերի քննությունն իրականացնում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը: Մինչև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը գործելը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, եթե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը դեռևս չի գործում, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործելուց հետո` քաղաքացիական պալատը:
Հանրապետության նախագահի
լիազորությունները կատարող Ա. Սիմոնյան
2022 թ. փետրվարի 15
Երևան
ՀՕ-26-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: