Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 472-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 189-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 472-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման, առաջնահերթությունների ցանկի կազմման և սահմանման կարգը, հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձևը հաստատելու մասին» N 472-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը․».

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 37-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Նիստերն իրավազոր են, եթե մասնակցում են ներդրումային կոմիտեի բոլոր անդամները՝ բացառությամբ 33-րդ կետով սահմանված դեպքի։».

3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 38-րդ կետի 2-րդ նախադասության մեջ «հանձնաժողովի» բառը փոխարինել «ներդրումային կոմիտեի» բառերով.

4) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 38-րդ կետի 3-րդ նախադասության մեջ «նախագահող փոխվարչապետ» բառերը փոխարինել «նախագահողն» բառով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։