Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-02-19-ից մինչև 2025-03-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-03-08Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 փետրվար 2022 թ. N 11-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելված 1-ի 4.3, Հավելված 2-ի 8.3, Հավելված 3-ի 8.3, Հավելված 4-ի 8.3, Հավելված 5-ի 10.3, Հավելված 6-ի 5.3, Հավելված 7-ի 8.3, Հավելված 8-ի 5.3, Հավելված 9-ի 3.3, Հավելված 10-ի 8.3, Հավելված 11-ի 8.3, Հավելված 12-ի 8.3, Հավելված 13-ի 8.4, 17.3, 26.3, Հավելված 14-ի 7.3, Հավելված 15-ի 7.3, Հավելված 16-ի 3.3, Հավելված 17-ի 7.3, Հավելված 18-ի 7.3, Հավելված 19-ի 7.3, Հավելված 20-ի 7.3, Հավելված 21-ի 5.3, Հավելված 22-ի 8.3, Հավելված 23-ի 8.3 և Հավելված 24-ի 8.3 կետերում «90 օրվա ընթացքում)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման հավելվածի 10-րդ կետով սահմանված ինքնամեկուսացման ժամկետի ավարտին հաջորդող օրվանից» բառերը:

2) Հավելված 6-ի 15, Հավելված 7-ի 5.1, Հավելված 9-ի 16, Հավելված 19-ի 23, Հավելված 20-ի 25 և Հավելված 21-ի 28 կետերը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած անձը (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում)՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատը կարող է ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման հավելվածի 10-րդ կետով սահմանված ինքնամեկուսացման ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 24-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Հավելվածի 8.4 կետում «2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն» բառերը փոխարինել «2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն» բառերով.

2) Հավելվածի 8.4 կետում «90 օրվա ընթացքում)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման հավելվածի 10-րդ կետով սահմանված ինքնամեկուսացման ժամկետի ավարտին հաջորդող օրվանից» բառերը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։