Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱԳԱՊԵ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 56-Ա

«ԱԳԱՊԵ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մեթոդիստական եկեղեցու կողմից, որպես աջակցություն՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի տեղահանված ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռի (18 տեղ, 5,400 կգ ընդհանուր քաշով, 271,401.67 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,850 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 21.02.22 N 85-Ա)

2. «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ

Երևան

04.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 56-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

ԱՆՎԱՆՈՒՄԸ ՏԵՂԸ Համախառը

քաշը

(կգ) Արժեքը

ԱՄՆ դոլար

Մեծահասակների նոր և օգտագործված հագուստ և աքսեսուարներ 12 3,530.2 155,320.22

Մանկական նոր հագուստ և պարագաներ 1 510 97,500

Ամանորյա նվերներով տուփեր (257 տուփ) 1 514 5,140

Նոր կոշիկներ (181 զույգ) 1 181 2,715

Դպրոցական պարագաներ նոր (մկրատ, յուղամատիտ, տետր, թուղթ, մատիտի սրիչ, քանոն, մատիտ, ռետին) 1 115 1,265

Հիգիենայի պարագաներ նոր (սրբիչ, սանր, եղունգների կտրիչ, օճառ, ատամի խոզանակ) 286.13 8,160

Կենցաղային պարագաներ (սեղանի ծածկոց, վարագույր, սավան, կտորից անձեռոցիկ) 82.77 413.85

Ասեղնագործության պարագաներ (կտոր, թել, ասեղ) 10.9 152.60

Լվացքի մեքենա օգտագործված (մեկ հատ) 1 20 75

Ծալովի սեղաններ (չորս հատ) 50 360

Ձեռնասայլակ (երկու հատ) 1 100 300

ԸՆԴԱՄԵՆԸ 18 5,400 271,401.67

ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

ՇԱՀԱՌՈՒՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՏԵՂԸ Համախառը քաշը (կգ) Արժեքը

ԱՄՆ դոլար

ԱՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի և գյուղերի՝ «ԱԳԱՊԵ»-ում գրանցված սոցիալապես անապահով մոտ 1000 տեղահանված ընտանիքներ, Ամանորյա տուփերը նախատեսված են

վերոնշյալ ընտանիքների բոլոր (նորածնից մինչև 18-20 տարեկան) երեխաների և պատանիների համար Մեծահասակների նոր և օգտագործված հագուստ և աքսեսուարներ 12 3,530.2 155,320.22

Մանկական նոր հագուստ և պարագաներ 1 510 97,500

Ամանորյա նվերներով տուփեր (257 տուփ) 1 514 5,140

Նոր կոշիկներ (181 զույգ) 1 181 2,715

Դպրոցական պարագաներ նոր(մկրատ,յուղամատիտ, տետր, թուղթ, մատիտի սրիչ, քանոն, մատիտ, ռետին) 1 115 1,265

Հիգիենայի պարագաներ նոր (սրբիչ, սանր, եղունգների կտրիչ, օճառ, ատամի խոզանակներ) 286.13 8,160

Կենցաղային պարագաներ (սեղանի ծածկոց, վարագույր, սավան, անձեռոցիկ) 82.77 413.85

Ասեղնագործության պարագաներ (կտոր, թել, ասեղ) 10.9 152.60

Լվացքի մեքենա օգտագործած (մեկ հատ) 1 20 75

Ծալովի սեղաններ (չորս հատ) 50 360

Ձեռնասայլակ (երկու հատ) 1 100 300

ԸՆԴԱՄԵՆԸ 18 5,400 271,401.67

(հավելվածը խմբ. 21.02.22 N 85-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ

04.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։