ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 522-Ա
«ԷՅ ԹԻ ՓԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 488,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ծառատունկի իրականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
Երևան
25.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 522-Ա որոշման
«Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ծառատունկի իրականացում»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքային և գյուղական համայնքներում բնապահպանական իրավիճակի բարելավում, շրջակա միջավայրի վերաբերյալ կրթական ծրագրերի իրականացում, անտառտնկման և ծառատունկի աշխատանքների իրականացում:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է բարեգործի խրախուսում և նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը «Հայաստան ծառատունկ ծրագիր» բարեգործական հիմնադրամ («Armenia tree project» Charitable Foundation (ATP)՝ Հայկական համագումարի անդամ կազմակերպություն – ԱՄՆ, 400 West
Cummings Park, Suite 3900, Woburn, MA 01801
4. Ծրագիրը կատարողը «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Արշակունյաց 57/5, իրավաբանական հասցեն` Տպագրիչների 9, բն 55, ՀՎՀՀ` 02554563):
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն՝ բնապահպանության բնագավառ:
6. Ծրագրի բյուջեն 488,200,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2021 թվականի հուլիսի 10 -ից մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը:
9. Միջոցառումների
նկարագրությունը և
ժամկետները, անհրաժեշտ
ֆինանսական միջոցների
ծավալը 1. Հիմնադրամի Մարգահովտի և Կարինի կրթական կենտրոններում դպրոցականների ու ուսուցիչների վերապատրաստման բնապահպանական դասընթացների, իրականացման համար
կոմունալ (ծրագրային) ծախսեր – 5,400,000 դրամ (տարեկան 1,800,000 դրամ), 2021 թվականի հուլիս 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 30 –ը:
2. Արագածոտնի մարզի Կարին, Արարատի մարզի Խաչփար և Լոռու մարզի Մարգահովիտ գյուղերում գործող՝ հիմնադրամին պատկանող տնկարաններում տնկանյութի աճեցման և կրթական դասընթացների անցկացման համար օժանդակ նյութերի (թաղարներ, արկղեր,
պոլիէթիլենային թաղանթ, արևապաշտպան և հակակարկտային ցանցեր, տորֆ, ոռոգման համակարգ, գրենական պիտույքներ, կենցաղային նյութեր և այլն) և ծառայությունների (ջրի,
էլեկտրականության և գազի մատակարարում) – 63,000,000 դրամ (տարեկան 21,000,000 դրամ), 2021 թվականի հուլիս 10-ից մինչև2024 թվականի հուլիսի 30-ը:
3. ՀՀ և ԱՀ քաղաքային և գյուղական համայնքներում ծառատունկի և անտառ տնկումների աշխատանքների իրականացում – 353,100,000 դրամ (տարեկան 117,700,000 դրամ): Յուրաքանչյուր տարի տնկվելու է 100-120 հա անտառ 360,000 հատ տնկի և 50,000-60,000 հատ ծառ՝
համայնքների համար: 2021 թվականի հուլիս 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը.
4. Երկու հատ ջերմոցի ընդհանուր (2,016 քառ. մետր) ձեռքբերում և ներմուծում յուրաքանչյուրը 1,008 քառ. մետր: Ջերմոցները կառուցվելու են Կարին և Մարգահովիտ գյուղական համայնքներում հիմնադրամին պատկանող տնկարաններում ու ծառայելու են փակ արմատային
համակարգով տնկիների բազմացմանը - 35,000,000 դրամ: 2021 թվականի հուլիս 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը:
5. Կազմակերպական ծախսեր – 31,700,000 դրամ, 2021 թվականի հուլիս 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար:
10. Ձեռք բերվող (ներմուծվող)
ապրանքների ու
ծառայությունների
համառոտ նկարագիրը,
ծավալները և նախատեսվող
գինը 1. Երկու հատ ջերմոցի ընդհանուր (2,016 քառ. մետր) ձեռքբերում և ներմուծում, յուրաքանչյուրը` 1,008 քառ. մետր` 35,000,000 դրամ.
2. տնկանյութի աճեցման, կրթական դասընթացների համար օժանդակ նյութեր և կոմունալ ծախսեր-ձեռքբերում – 63,000,000 դրամ.
3. ծառատունկի և անտառ տնկումների աշխատանքների իրականացում - 353,100,000 դրամ.
4. Մարգահովտի և Կարինի կրթական կենտրոններ կոմունալ ծախսեր – 5,400,000 դրամ,
5. համակարգչային տեխնիկայի ձեռքբերում – 2,000,000 դրամ,
6. ֆինանսական գործունեության տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացում - 6,000,000 դրամ,
7. հաշվապահական հաշվառման ծառայության իրականացում - 14,400,000 դրամ
8. կոմունալ ծախսեր (Երևանի գրասենյակ) – 4,500,000 դրամ,
9. հեռախոսակապի ծառայություն – 4,800,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ընդամենը` 31,700,000 դրամ (3 տարվա համար)
1. ֆինանսական գործունեության տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացում - 6,000,000 դրամ,
2. համակարգչային տեխնիկայի ձեռքբերում – 2,000,000 դրամ,
3. հաշվապահական հաշվառման ծառայության իրականացում - 14,400,000 դրամ
4. կոմունալ ծախսեր (Երևանի գրասենյակ) – 4,500,000 դրամ,
5. հեռախոսակապի ծառայություն – 4,800,000 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար-ման մարմինների, այլ կազ-
մակերպությունների հետ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Անտառային կոմիտե և «Հայանտառ» ՊՈԱԿ, ՀՀ մարզպետարանների հետ համատեղ անտառտնկման և ծառատունկի աշխատանքների իրականացում:
13. Ծրագրի արդյունավետու-թյան նկատմամբ վերահսկո-ղության մեխանիզմների
նկարագրությունը Բարեգործի կողմից իրականացվող պարբերական մշտադիտարկման միջոցով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 24.02.22 N 100-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
25.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ