ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 120-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (քաղ. Երևան, Հր.Քոչար 8 շենք, 18,19 բնակարան, ՀՎՀՀ` 03517269) իրականացվող` 410,476,680 դրամ ընդհանուր արժողությամբ «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ և կարճաժամկետ խնամք և դաստիարակություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2005 թվականի օգոստոսի 25-ին կնքված N 276397 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 533,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված N 6008442 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 0514661 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 012.08.13.0127 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 015.08.13.0127 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 914,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 011.08.13.0127 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված N 07-64-34-4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 160,130 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված N 06-0075-79 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 248,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված N 05-11-511 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 145,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N 10/12/21-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 4,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02507464) 2021 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված N PD-01-01-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում փոստային կապի ծառայությունների մատուցում` 7,560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N 10108-PJ-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի, գրասենյակային պարագաների մատակարարման ծառայությունների մատուցում` 1,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված N 021/01/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 1,286,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00807555) 2020 թվականի նոյեմբերի 23-ին կնքված N 2020/1123 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-ձեռնարկություն» համակարգի սպասարկում ծառայությունների մատուցում` 3,186,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
25.02.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 120-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»
1. Ծրագրի նպատակը Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 15-23 տարեկան պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն:
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր
վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:
3. Բարեգործը ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպությունը (Հերման Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)
4. Ծրագրի կատարողը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ ( ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19 ):
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ ք. Երևան Հր. Քոչարի շենք 8 բն. 18-19, և Նար-Դոսի փող. 34 հասցեներում գտնվող երիտասարդական տներում:
Ծրագիրն առնչվում է սոցիալական բնագավառին:
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 410,476,680 ՀՀ դրամ:
7. Բարեգործություն ստացողը Ծրագրի շահառուներ են հանդիսանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 15-23 տարեկան այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր ընդգրկված են եղել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» և «Իջևան» մասնաճյուղերի ծրագրերում: Ներկայումս ծրագրում ընդգրկված են 56 պատանիներ ու երիտասարդներ:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը Ծրագիրը իրականացվելու է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. ՍՕՍ երիտասարդական տների և կիսաանկախ բնակության փուլում գտնվող երիտասարդներին (հիմնադրամի խնամքի տակ գտնվող երիտասարդներ, ովքեր ապրում են անկախ, սակայն շարունակում են ստանալ ֆինանսական, սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, կրթական աջակցություն Հիմնադրամի կողմից) նպաստի տրամադրում` 44,685,000 ՀՀ դրամ,
2. Կրթադաստիարակչական ծրագրերի, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպում` 15,621,500 ՀՀ դրամ.
2.1. մասնագիտական պատրաստության պարապմունքներ (մասնագետների վարձավճար) և ուսման վարձեր` 6,681,500 ՀՀ դրամ,
2.2. գրենական պիտույքներ, դասագրքեր և դպրոցական այլ պարագաներ` 3,265,000 ՀՀ դրամ,
2.3. մշակութային միջոցառումների և կրթադաստիարակչական ժամանցի կազմակերպում (այցելությունների կազմակերպում մշակութային օջախներ, կինո և թատրոն, թանգարաններ և նմանատիպ այլ վայրեր)` 1,895,000 ՀՀ դրամ,
2․4. ամառային հանգստի կազմակերպում` 3,780,000 ՀՀ դրամ,
3. Առաջնային առողջության պահպանում և հոգեբանական աջակցություն երիտասարդներին` 6,097,005 ՀՀ դրամ,
3.1. երիտասարդների առաջնային առողջության պահպանման համար դեղորայք, բժշկական օժանդակ սարքավորումներ` 5,700,005 ՀՀ դրամ,
3.2. հոգեբանական աջակցություն երիտասարդներին` 397,000 ՀՀ դրամ,
4. կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)` 1 տարվա համար կազմում է 2,919,913 ՀՀ դրամ
4.1. էլեկտրաէներգիայի վարձավճար` 1,033,333 ՀՀ դրամ,
4.2. ջրամատակարարման վարձավճար` 305,130 ՀՀ դրամ,
4.3. գազամատակարարման վարձավճար` 1,514,650 ՀՀ դրամ,
4.4. աղբահանություն վարձավճար` 66,800 ՀՀ դրամ,
5. Գույքի ձեռքբերում և վերանորոգում, այդ թվում երիտասարդական տների շինությունների վերանորոգում և արդիականացում 1 տարվա համար կազմում է 22,625,286 ՀՀ դրամ.
5.1. երիտասարդական տների շինությունների (երիտասարդական տներ, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգեր) վերանորոգում և արդիականացում` 8,742,500 ՀՀ դրամ,
5.2. կահույքի ձեռքբերում և վերանորոգում` 3,425,000 ՀՀ դրամ,
5.3. էլեկտրական սարքավորումների` սառնարանների, գազօջախների, լվացքի մեքենաների, հեռախոսների, համակարգչային տեխնիկայի ձեռք բերում, վերանորոգում և սպասարկում` 10,101,754 ՀՀ դրամ,
5.4 երիտասարդական տների գույքահարկ` 356,032 ՀՀ դրամ,
6. Երիտասարդներին առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրում բնակության կիսաանկախ փուլ տեղափոխվելիս, նրանց համար վարձակալված բնակարանների վարձավճար և աջակցություն բնակարան ձեռքբերելու հարցերում, ուսման վարձերի, ուսումնական պարագաների տրամադրում` 30,861,000 ՀՀ դրամ:
6.1. երիտասարդների առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում բնակության կիսաանկախ փուլ տեղափոխվելիս` 1,500,000 ՀՀ դրամ,
6.2. երիտասարդների համար վարձակալված բնակարանների վարձավճար` 15,678,000 ՀՀ դրամ,
6.3. բնակարանի ձեռքբերման նպատակով աջակցություն երիտասարդներին` 5,000,000 ՀՀ դրամ:
6.4 երիտասարդների ուսման վարձի տրամադրում, ուսումնական պարագաների ձեռքբերում` 8,683,000 ՀՀ դրամ:
7. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր և դրան հավասարեցված այլ վճարումներ, ինչպես նաև բժշկական ապահովագրության ծախսեր` 1 տարվա համար կազմում է 181,871,240 (մանկավարժներ, խոհարարներ, ծրագրի ղեկավարներ) ՀՀ դրամ:
8. Փոստային ծառայություններ (նամակագրություն շահառուների և նրանց հովանավորների միջև) (ծրագրային ծախս)` 7,560,000 ՀՀ դրամ:
9․Տրանսպորտային միջոցների նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ (տրանսպորտային միջոցները օգտագործվում են շահառուների առաջնային կարիքների բավարարման նպատակով)` 7,131,350 ՀՀ դրամ։
10. Տրանսպորտային այլ ծախսեր (փոխադրումներ և տաքսի ծառայությունների ձեռքբերում բացառապես ծրագրային նպատակներով)` 6,504,805 ՀՀ դրամ:
11. Երեխաների շահերի պաշտպանությանը վերաբերող ծախսեր (իրավաբանական ծախսեր, աշխատանքներ պետական և սոցիալական ոլորտի կազմակերպությունների հետ, իրազեկման նյութերի, բրոշյուրների տպագրություն)` 6,889,000 ՀՀ դրամ
Կազմակերպական ծախսեր
1․աշխատակազմի ծախսեր` 17,307,926 ՀՀ դրամ
2․հեռահաղորդակցություն` 3,548,000 ՀՀ դրամ
3 գրասենյակային պարագաներ`1,500,000 ՀՀ դրամ
4․կոմունալ ծառայություններ (կազմակերպական ծախսեր)` 1,772,800 ՀՀ դրամ
5. տրանսպորտային ծախսեր (կազմակերպական ծախսեր)` 1,793,000 ՀՀ դրամ
6. բանկային ծախսեր, ՏՏ խորհրդատվական վճարներ, վերապատրաստման մասնակցության իրավունքի վճարներ` 3,756,000 ՀՀ դրամ
7. դասընթացներ, սեմինարներ աշխատակիցների համար, քննարկումներ, կլոր սեղաններ` 14,153,019 ՀՀ դրամ
8. գովազդային նյութեր, բրոշյուրներ՝ 4,600,000 ՀՀ դրամ
9. աուդիտորական ծախսեր` 12,000,000 ՀՀ դրամ 10․այլ կազմակերպական ծախսեր` 7,219,456 ՀՀ դրամ
11. հաշվապահական և այլ համակարգչային ծրագրերի սպասարկում, լիցենզիաների ձեռքբերում՝ 10,060,000 ՀՀ դրամ:
10. Ձեռք բերվող (ներմուծվող)
ապրանքների ու ծառայությունների համառոտ
նկարագիրը, ծավալները և
նախատեսվող գինը 1. շահառու երեխաների համար գրենական պիտույքների և դպրոցական այլ պարագաների, ինչպես նաև աշխատանքային գործիքների ձեռքբերում` 3,265,000 ՀՀ դրամ,
2. մշակութային միջոցառումների և կրթադաստիարակչական ժամանցի կազմակերպման նպատակով ծառայությունների և տոմսերի ձեռքբերում (այցելությունների կազմակերպում մշակութային օջախներ, կինո և թատրոն, թանգարաններ և նմանատիպ այլ վայրեր)` 1,895,000 ՀՀ դրամ,
3. շահառու երեխաների համար ամառային հանգստի կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 3,780,000 ՀՀ դրամ;
4. երիտասարդների առաջնային առողջության պահպանման համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների ձեռքբերում` 5,700,005 ՀՀ դրամ,
5. Շահառուներին հոգեբանական աջակցություն (սպորտային դասընթացներ, գեղարվեստական գրքերի, զարգացնող խաղերի, ծննդյան նվերների ձեռքբերում) ցույց տալու նպատակով ծառայությունների և ապրանքների ձեռքբերում
6. Կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)` 1 տարվա համար կազմում է 2,919,913 ՀՀ դրամ
6.1. էլեկտրաէներգիայի վարձավճար` 1,033,333 ՀՀ դրամ,
6.2. ջրամատակարարման վարձավճար` 305,130 ՀՀ դրամ,
6.3. գազամատակարարման վարձավճար` 1,514,650 ՀՀ դրամ,
6.4. աղբահանություն վարձավճար` 66,800 ՀՀ դրամ,
7. երիտասարդական տների շինությունների (երիտասարդական տներ, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգեր) վերանորոգման և արդիականացման ծառայությունների ձեռքբերում` 8,742,500 ՀՀ դրամ,
8. կահույքի ձեռքբերում և վերանորոգում` 3,425,000 ՀՀ դրամ,
9. էլեկտրական սարքավորումների` սառնարանների, գազօջախների, լվացքի մեքենաների, հեռախոսների, համակարգչի ձեռքբերում, վերանորոգում և սպասարկում` 10,101,754 ՀՀ դրամ,
10. երիտասարդների համար առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում բնակության կիսաանկախ փուլ տեղափոխվելիս`1,500,000 ՀՀ դրամ,
11. երիտասարդների ուսման վարձի տրամադրում, ուսումնական պարագաների ձեռքբերում` 8,683,000 ՀՀ դրամ:
12. փոստային ծառայությունների ձեռքբերում (նամակագրություն շահառուների և նրանց հովանավորների միջև) (ծրագրային ծախս)` 7,560,000 ՀՀ դրամ:
13․ տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցները օգտագործվում են շահառուների առաջնային կարիքների բավարարման նպատակով) նորոգման, տեխնիկական սպասարկման ծառայությունների և վառելանյութի ձեռքբերում` 7,131,350 ՀՀ դրամ:
14. տրանսպորտային այլ ծառայությունների (փոխադրումներ և տաքսի ծառայություններ ձեռքբերում բացառապես ծրագրային նպատակներով) ձեռքբերում` 6,504,805 ՀՀ դրամ:
15. երեխաների շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (իրավաբանական ծախսեր, աշխատանքներ պետական և սոցիալական ոլորտի կազմակերպությունների հետ, իրազեկման նյութերի, բրոշյուրների տպագրություն)` 6,889,000 ՀՀ դրամ:
Կազմակերպական ծախսերը (ազատման ենթակա)
1․ հեռահաղորդակցություն ծառայությունների ձեռքբերում` 3,548,000 ՀՀ դրամ
1.1. հեռախոսի վարձավճար` 2,050,000 ՀՀ դրամ
1.2. ինտերնետի վարձավճար` 1,498,000 ՀՀ դրամ
2. գրասենյակային պարագաների ձեռքբերում` 1, 500, 000 ՀՀ դրամ
3. կոմունալ ծառայությունների ձեռքբերում (լույս, ջուր, գազ) (կազմակերպական ծախսեր/ օգտագործվում է վարչական շենքում)` 1,772,800 ՀՀ դրամ
4. տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում (կազմակերպական ծախսեր/օգտագործվում է աշխատակիցների կողմից ադմինիստրատիվ նպատակներով)` 1,793,000 ՀՀ դրամ
5. աշխատակիցների համար դասընթացների, սեմինարների, կլոր սեղան/քննարկումների կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 14,153,019 ՀՀ դրամ
6. գովազդային նյութերի, բրոշյուրների տպման ծառայությունների ձեռքբերում՝ 4,600,000 ՀՀ դրամ
7. աուդիտորական ծառայությունների ձեռքբերման ծախսեր` 12,000,000 ՀՀ դրամ:
8. հաշվապահական և այլ համակարգչային ծրագրերի սպասարկման ծառայությունների, լիցենզիաների ձեռքբերում՝ 10,060,000 ՀՀ դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսերը 1 տարվա համար կազմում են 77,710,201 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 18,9 %:
Կազմակերպական ծախսեր
1․ աշխատակազմի ծախսեր` 17,307,926 ՀՀ դրամ։ 2․ հեռահաղորդակցություն` 3,548,000 ՀՀ դրամ
3 գրասենյակային պարագաներ` 1,500,000 ՀՀ դրամ
4․ կոմունալ ծառայություններ (կազմակերպական ծախսեր)` 1,772,800 ՀՀ դրամ
5. տրանսպորտային ծախսեր (կազմակերպական ծախսեր)` 1,793,000 ՀՀ դրամ
6. բանկային ծախսեր, ՏՏ խորհրդատվական վճարներ, վերապատրաստման մասնակցության իրավունքի վճարներ` 3,756,000 ՀՀ դրամ
7. դասընթացներ, սեմինարներ աշխատակիցների համար, քննարկումներ, կլոր սեղաններ` 14,153,019 ՀՀ դրամ
8. գովազդային նյութեր, բրոշյուրներ՝ 4,600,000 ՀՀ դրամ
9. աուդիտորական ծախսեր` 12,000,000 ՀՀ դրամ 10․այլ կազմակերպական ծախսեր` 7,219,456 ՀՀ դրամ
11. հաշվապահական և այլ համակարգչային ծրագրերի սպասարկում, լիցենզիաների
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների
հետ Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզպետարանների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայության, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
25.02.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ