ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
21 փետրվարի 2022 թ. N 09-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 29-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի «ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» N 29-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ
Հավելված
Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2022 թ. փետրվարի 21-ի
N 09-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ
N Պաշտոնի անվանումը Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից
1 խումբ 2 խումբ 3 խումբ 4 խումբ 5 խումբ 6 խումբ 7 խումբ 8 խումբ 9 խումբ 10 խումբ 11 խումբ 12 խումբ
1. Տնօրեն 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1
2. Մեթոդիստ ուս.գծով
տնօրենի տեղակալ 0.25 0.25 0.5 1 1 1 1 1 1 1,25 1,25 1,25
3. Բուժքույր 0.5 0.5 0.75 0.75 1 1 1 1 1 1 1 1
4. Գլխ. հաշվապահ 0.5 0,5 0,5 0.5 1 1 1 1 1 1 1 1
5. Տնտեսվար 0.25 0.5 0.5 0.5 0.5 0.5 1 1 1 1 1 1
6. Պահեստապետ - - - - 0,5 0,5 0,5 0,5 0,5 0,51 0,5 0,5
7. Գործավար - - - - 0.25 0.25 0.5 0.5 0.5 1 1 1
8. Շեֆ խոհարար - - - - - - - -- - 1 1 1
9. Խոհարար 1 1 1 1 1 1 2 2 2 2 2 2
10. Խոհարարի օգնական 0.5 0.5 0.5 1 1 1 1 1 1 1 1 1
11. Օժանդակ բանվոր 0.25 0,5 0,5 0,5 0,5 0.5 1 1 1 2 2 2
12. Դերձակ - 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25
13. Լվացարար (շուրջօրյա
հաճախում ունեցող
մանկապարտեզում) - 0,75 1 1 1,5 2 2,25 2,5 2,5 2,5 3 3
14. Լվացարար - 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25 0.25
15. Հավաքարար 0.5 0.5 0.5 0.5 0,5 0,5 0,5 1 1 1 1 1
ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ 1 ԽՄԲԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ
N Նախադպրոցական խմբեր Պաշտոնի անվանումը 6-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում 5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում
8 ժամ 9 ժամ
10
ժամ 12
ժամ 24
ժամ 8 ժամ 9 ժամ
10,5 ժամ 12 ժամ 24 ժամ
1. Դաստիարակ 1,17 1,5
1,67 2 2,2 1,12 1,25
1,55 2 2
2. դաստիարակի օգնական 1 1,25
1,25 1,5 1,5 1 1,1
1,15 1,25 1,5
3. Մսուրային խմբեր (Վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր)
դաստիարակ
դաստիարակի օգնական 8 ժամ
9 ժամ
1,4,
1,5
1,3, 1,33
10,5
ժամ
1,67
1,45
12
ժամ
2
1,75 24
ժամ
3.6
2,75 8 ժամ 9 ժամ
1,12
1,25
1 1,1
10,5
1,55
1,3 12 ժամ
2
1,5 24 ժամ
3
2,5
1. Ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ դրույքի հաշվով: Հնոցապանների ընդհանուր թվից մեկ միավոր սահմանվում է ամբողջ տարվա համար:
2. Կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով:
3. Սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք:
4. Ինքնուրույն շենք և երկու և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանվում է դռնապանի հաստիք. դռնապանի հաստիքը սահմանվում է մաքրման ենթակա 1000-2000մ.2 տարածության համար` 1 միավոր:
5. Մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 1,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք՝ 1 միավոր՝ յուրաքանչյուր 1.5 հա մակերեսի համար:
6. Պահակի հաստիքը սահմանվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
7. Ավտովարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել ավտոտրանսպորտի առկայության դեպքում։
8. Երաժշտական ղեկավար (երաժշտության դաստիարակ) մանկապարտեզի՝ կրտսեր 1-ին,կրտսեր 2-րդ, միջին և ավագ ավագ յուրաքանչյուր տարիքային խմբին՝ 0,25 դրույք։
9. Ֆիզկուլտուրայի հրահանգիչ մանկապարտեզի՝ միջին և ավագ յուրաքանչյուր տարիքային խմբին՝ 0,25 դրույք։
10. Լողի մարզիչի հաստիք (լողավազանի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ միջին և ավագ յուրաքանչյուր տարիքային խմբին՝ 0,25 դրույք։
11. Պարուսույց՝ պարի խմբավար (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ միջին և ավագ յուրաքանչյուր տարիքային խմբին՝ 0,25 դրույք։
12. Մանկապարտեզներում, որտեղ տարիքային խմբերում ընդգրկված են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, հիմնադրի կողմից սահմանվում է լրացուցիչ` հատուկ մանկավարժ(ներ)ի (սուրդոմանկավարժ, լոգոպեդ, հոգեբան և այլն) մինչև 2 միավոր հաստիք:
13. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում պետք է սահմանվեն արձակուրդում գտնվող աշխատակիցների փոխարինողների հաստիքներ՝ պայմանագրային կարգով՝ փոխարինող անձանց վճարման համար նախատեսված հատկացումների սահմաններում։
14. Սույն հավելվածով սահմանված հաստիքային միավորները պարտադիր նվազագույնն են: Հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում կարող են տրամադրվել լրացուցիչ հաստիքներ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 փետրվարի 2022 թվական: