Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԵԶՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 235-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԵԶՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերը՝

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին վերաբերող հարցեր քննարկելու և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու և համակարգելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 235-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Հ. Մաթևոսյան ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)

ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (աշխատանքային խմբի քարտուղար)

ՀՀ ֆինանսների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ

ՀՀ փոխվարչապետ Հ. Մաթևոսյանի՝ համապատասխան ոլորտը համակարգող խորհրդական

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։