ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 161-Ա
«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՓՈՒԼ 2» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող՝ 2,633.082 դրամ ընդհանուր արժողությամբ «Մեղրի համայնքի մանկապարտեզում արևային էներգիայի և ջրատաքացուցիչ համակարգի տեղադրում փուլ 2» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
07.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 161-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՓՈՒԼ 2»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի տանիքում տեղադրել արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ՝ մանկապարտեզը ապահովելով այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրով։ Ծրագիրը թույլ կտա թեթևացնել համայնքային բյուջեի ֆինանսական բեռը՝ ուղղված մանկապարտեզի էլեկտրաէներգիայի ձեռքբերմանը։
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն, Բաբայան 23/4, 0037, Երևան, Հայաստան
4. Ծրագիրը կատարողը «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, Ադելյան 5, ՀՎՀՀ․ 09701918
5. Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, բնագավառը․ Սոցիալական ուղղվածության
6. Ծրագրի բյուջեն 2,633.082 դրամ
7. Բարեգործություն ստացողը Մեղրի համայնք
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 14.03.2022 - 30.09.2022
9. Միջոցառումների նկարագրու-թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի տանիքում արևային էներգիայի համակարգի նախագծման և տեղադրման աշխատանքներ՝ մանկապարտեզի շենքը էլեկտրաէներգիայով և տաք ջրով ապահովելու նպատակով։
Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող արևային էներգիայի համակարգի և ջրատաքացուցիչի, ինչպես նաև դրանց տեղադրման աշխատանքների արժեքը կազմում է 2.283.082 ՀՀ դրամ: Ֆինանսական աուդիտի ծախս՝ 350.000 ՀՀ դրամ:
Արևային էներգիայի համակարգի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացումը նախատեսվում է 2022 թ. ապրիլ - սեպտեմբեր ամիսներին։ Ստացման ժամկետները 2022 թ. ապրիլ - սեպտեմբեր ամիսներ։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Արևային էներգիայի համակարգի ձեռքբերում և տեղադրում
● Բեռնափոխադրում, տեղադրում, գործուղում, վերամբարձ աշտարակ (անհրաժեշտության դեպքում), այլ բաղադրիչների ձեռքբերում - 1,938,082 դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ - 1,938,082 դրամ
Արևային էներգիայով ջրատաքացուցիչի ձեռքբերում և տեղադրում
● արևային ջրատաքացուցիչ, TZ58/1800-30, SR-501 – 1 հատ – 262,500 դրամ
● տաքացնող լար – 8 հատ – 10,667 դրամ
● խողովակ ppr 20մմ, ձևավոր մասեր – 32 հատ – 20,000 դրամ
● մեկուսացում – 8 հատ – 12,333 դրամ
● մետաղական կոնստրուկցիա – 3 հատ – 3375 դրամ
● պտուտակ 7մմ – 20 հատ – 333 դրամ
● քար անկյունահղկիչի – 1 հատ – 333 դրամ
● ներկ – 1 հատ – 833 դրամ
● էլեկտրիկա – 1 հատ – 4208 դրամ
● փոխադրում – 1 հատ – 5417 դրամ
● մոնտաժ – 1 հատ – 25000 դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ – 345,000 դրամ
Ֆինանսական աուդիտ
● Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների ֆինանսական աուդիտ – 350,000 դրամ (առանց ԱԱՀ)
11. Ծրագրի իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը Ֆինանսական աուդիտի ծախս՝ 350.000 ՀՀ դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներ են (սեյսմիկ կայունության ապահովում, ստորգետնյա ջրերի հեռացում, շենքի հիմքի և պատերի ամրացում, տանիքի վերանորոգում, ընդհանուր վերանորոգման աշխատանքներ) իրականացվում Մեղրիի համայնքապետարանի, Սյունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, ՀՀ սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում տրամադրված ֆինանսական աջակցությամբ։
Մանկապարտեզի շենքի վերանորոգումն իրականացվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ և հիմնադրամի կողմից տրամադրված
նվիրատվությամբ։
13. Ծրագրի արդյունավետության
նկատմամբ վերահսկողության
մեխանիզմների
նկարագրությունը ● ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը վերահսկելու է տրամադրված դրամաշնորհային միջոցները՝ հաշվետվությունների, ֆինանսական աուդիտի միջոցով, ինչպես նաև մոնիտորինգային այցով։
● ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը՝ հաշվետվությունների տեսքով։
● Մեղրիի համայնքապետարանը։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
07.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ