ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 178-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1061-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից» իրականացվող «ԵՊՀ-ի կամպուսի գլխամասային շենքի և ուսումնական գործընթացի արդիականացման աջակցություն» ծրագրի մասին» N 1061-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 2-րդ կետում «անհպում ցուցադրատախտակի՝ պատին փակցնելու հարմարանքի» բառերը փոխարինել «հպումով ցուցադրատախտակների և դրանց փակցնելու հարմարանքների» բառերով:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ` 00006479)՝ «Ֆորա» ՍՊԸ-Ի (ՀՎՀՀ՝ 00084227) հետ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի արտադրության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուսի ձեռքբերման աշխատանքների իրականացում՝ 27,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
09.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 178-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԵՊՀ-Ի ԿԱՄՊՈՒՍԻ, ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ՇԵՆՔԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
1․ Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է աջակցել Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվող արդիականացման գործընթացներին։ Այդ գործընթացների շրջանակներում, որոնց մեկնարկը տրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից 2021 թ-ին, նախատեսվում է իրականացնել համալսարանական տարածքի (կամպուսի) նախագծման, գլխամասային շենքի լուսավորության, գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային մասում օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքներ, ինչպես նաև ուսումնական գործընթացի արդիականացմանն ուղղված՝ ձեռք բերել 10 ինտերակտիվ հեղուկ բյուրեղային հպումով ցուցադրատախտակ (դիսփլեյ) և մեկ Ֆորդ Տրանզիտ մինի ավտոբուս՝ նախատեսված թե՛ ուսանողներին պրակտիկայի վայրեր, և թե՛ պրոֆեսորադասախոսական կազմին Հայաստանի և Արցախի տարածքում արտագնա գիտաժողովների վայր տեղափոխելու համար։
2․ Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։
3․ Բարեգործը Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112:
4․ Ծրագիրը կատարողը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479):
5․ Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, կրթություն։
6․ Ծրագրի բյուջեն 101 942 300 դրամ:
7․ Բարեգործություն ստացողը Երևանի պետական համալսարան հիմնադրամ (ՀՀ. ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ՀՎՀՀ 01506928)
8․ Ծրագրի իրականացման
տևողությունը 2021թ․ դեկտեմբերի 30-ից մինչև 2022 թ․ օգոստոսի 31-ը։
9․ Միջոցառումների
նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ
ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում նախատեսվում է`
- իրականացնել ԵՊՀ կամպուսի նախագծային աշխատանքները, որի մեկնարկը տրվելու է 2021 թ. դեկտեմբերի 30-ին, ավարտը նախատեսվում է 2022 թ. հուլիսի 31-ին՝ 15 000 000 դրամի չափով,
- գլխամասային շենքի արտաքին լուսավորությունը։ Մեկնարկը տրվելու է 2021 թ. դեկտեմբերի 30-ին, և նախատեսվում է աշխատանքները ավարտել 2022 թ․մարտի 31-ին՝ 6 218 400 դրամի չափով,
- գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային մասում օդափոխության համակարգերի VRF համակարգով փոխարինման աշխատանքները։ Աշխատանքների սկիզբը նախատեսվում է 2021թ. դեկտեմբերի 30-ին, ավարտը՝ 2022 թ. հունիսի 31-ին՝ 29 360 000 դրամի չափով: Ըստ այդմ, նշված գումարից 13 200 000 դրամի չափով արտերկրից ներկրվելու են VRF մուլտիզոնային օդորակման համակարգերը, իսկ 16 160 000 դրամի չափով ապրանքներ և տեղադրման աշխատանքներ են ձեռք բերվելու տեղական մատակարարից։
- 10 CleverTourch Impact Series Gen 2 86” ինտերակտիվ հեղուկ բյուրեղային հպումով ցուցադրատախտակների (դիսփլեյ) և դրանց պատին փակցնելու հարմարանքների ձեռքբերում, որոնք անհատույց նվիրաբերվելու են Երևանի պետական համալսարանին՝ դասասենյակներում տեղադրվելու և դասապրոցեսների մեջ օգտագործվելու համար: Ցուցատախտակները հնարավոր է ձեռք բերել միայն պաշտոնական ներկայացուցչի միջոցով: Նշված ցուցադրատախտակների և պատին փակցնելու հարմարանքների արժեքը կազմում է 24 063 900 դրամ։ Նախատեսվում է, որ ցուցատախտակները Երևան կբերվեն 2022 թ․հունվարի 10-ից հետո։
- «Ֆորդ Տրանզիտ» l7+1 (2,2 լ հզորությամբ շարժիչով, դիզելային վառելիքով աշխատող) մինի ավտոբուս, որը նախատեսվում է ձեռք բերել 2022 թ․ ապրիլ ամսին՝ 27 300 000 դրամի չափով։
10․ Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը - ԵՊՀ կամպուսի նախագծային աշխատանքներ «ՍՊ2» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 00930516)՝ 15 000 000 դրամ առանց ԱԱՀ,
- ԵՊՀ գլխամասային շենքի արտաքին լուսավորության սարքավորումների ձեռքբերում և տեղադրում «Բոֆֆո» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 00121699)՝ 6 218 400 դրամ առանց ԱԱՀ,
- ԵՊՀ գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային օդափոխության VRF մուլտիզոնային օդորակման համակարգերի ներկրում արտերկրից՝ 13 200 000 դրամ առանց ԱԱՀ,
- ԵՊՀ գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային օդափոխության առկա համակարգը VRF մուլտիզոնային օդորակման համակարգերի փոխարինում, և անհրաժեշտ դետալների ձեռքբերում «Վակա-կլիմա» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 00870049)՝ 16 160 000 դրամ առանց ԱԱՀ,
- Հայաստանում «Քլեվերթաչ» ընկերության տարածաշրջանային պաշտոնական ներկայացուցիչ «Ֆիրմա Ալֆա» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 01204713) ձեռք բերել 10 CleverTourch Impact Series Gen 2 86” ինտերակտիվ հեղուկ բյուրեղային հպումով ցուցադրատախտակների (դիսփլեյ) և դրանց պատին փակցնելու հարմարանքների ձեռքբերում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 24 063 900 դրամ առանց ԱԱՀ:
- Հայաստանում «Ֆորդ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա» ՍՊԸ-ի միջոցով «Ֆորդ Տրանզիտ» l7+1 մինի ավտոբուս ձեռք բերում (քննարկվում է նաև ներկրման հնարավորությունը), որի
արժեքը կազմելու է 27 300 000 դրամ առանց ԱԱՀ։
11․ Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12․ Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ
մարմինների հետ Չի նախատեսվում:
13․ Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների
նկարագրությունը Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
09.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ