ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2022 թվականի N 176-Ա
ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7֊րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, N 05100010/290122/0005251 տարանցման հայտարարագրով ձևակերպված գույքը (այսուհետ՝ գույք) անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հանձնված գույքը հետ վերցնել և նվիրել «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքներից հետո մեկամսյա ժամկետում ապահովել նվիրատվության պայմանագրի կնքումը որոշման 2-րդ կետում նշված ընկերության հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
17.02.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
փետրվարի 17-ի N 176-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Ընդհանուր բրուտտո քաշը
(կգ) Մաքսային արժեքը
(դրամ) Տեղերի քանակը Գույքն ստացող
ընկերությունը
1. Լազերային կտրող հաստոց՝ (XTC- F2560GP) 13,000 107,007,919 4 «Չարենցավանի հաստոցաշինական
գործարան» ԲԲԸ
2. Լարման ավտոմատ կարգավորիչ 7,000 11,248,384
3. Ծխի ֆիլտր 1,750 5,743,709
4. Ընդամենը 21,750 124,000,012 4
(հավելվածը խմբ. 10.03.22 N 285-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Բ. Բադալյան
17.02.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ