Հոդված 7. Օրենսգրքի 342-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենսգրքի 342-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «երկու օրինակից» բառերը.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հարկ վճարողը ակտի նախագիծն ստացված համարվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կարող է ներկայացնել առարկություններ ակտի նախագծի վերաբերյալ կամ տեղեկացնել առարկությունների բացակայության մասին: Մինչև սույն մասում նշված ժամկետի ավարտն ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ չստանալու դեպքում ժամկետի ավարտի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին գրավոր տեղեկացվելու դեպքում դրանք ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ստուգման ակտ, որն ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը և սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում հարկ վճարողին: Եթե հարկ վճարողը նաև պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենն ուղարկվում է համապատասխան պետական կառավարման մարմին:».
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 5-րդ մասի՝
ա. «նախագծի՝ հարկ վճարողի օրինակին» բառերը փոխարինել «նախագծին» բառով,
բ. 1-ին և 2-րդ կետերի «հարկային մարմնի կնքած պատճենը» բառերը փոխարինել «էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով,
գ․3-րդ կետի «պատճենները» բառը փոխարինել «էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակները» բառերով.
5) 8-րդ մասի՝
ա. 1-ին և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ակտի (նախագծի)՝ այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ծանոթացման է ներկայացվում էլեկտրոնային ծանուցման եղանակով: Ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից: Սույն մասով սահմանված կարգով ակտը (նախագիծը) ուժի մեջ է մտնում հարկ վճարողին հանձնված համարվելու օրվան հաջորդող օրվանից:»: