Հոդված 4. Օրենսգրքի 339-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենսգրքի 339-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «գրավոր» բառը.
2) 2-րդ մասի «հարկային տեսչության պետին» բառերը փոխարինել «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին» բառերով.
3) 3-րդ մասի՝
ա. առաջին նախադասությունից հանել «կազմվում է երկու օրինակից և» բառերը,
բ. 1-ին և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
գ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հանձնարարագիրը (այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) հարկ վճարողին ծանոթացման է ներկայացվում էլեկտրոնային ծանուցման եղանակով: Հարկ վճարողը հանձնարարագրին (այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակին) համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից:».
4) 4-րդ մասի՝
ա․ առաջին նախադասությունից հանել «կազմվում է երկու օրինակից և» բառերը,
բ․1-ին, 2-րդ և 3-րդ կետերը «երկու» բառից առաջ լրացնել «կնքված» բառով,
գ․ 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) հանձնարարագիրն ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնարարագրի՝ այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին է ուղարկվում սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:».
5) 6-րդ մասի «գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ներկայացնելով հրամանի պատճենը» բառերը փոխարինել «հրամանն արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձը էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ծանոթացման է ներկայացնում էլեկտրոնային ծանուցման եղանակով» բառերով: