Հոդված 8. Օրենսգրքի 343-րդ հոդվածում՝
Հոդված 8. Օրենսգրքի 343-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) թեմատիկ ուսումնասիրությունը: Ընդ որում, սույն կետով սահմանված ուսումնասիրության համար հարկային մարմնում բավարար տեղեկատվության առկայության դեպքում այն կարող է իրականացվել նաև առանց հարկ վճարողին այցելության՝ հարկային մարմնի գրասենյակում: Եթե հարկային մարմնում առկա տեղեկատվությունը բավարար չէ ուսումնասիրության իրականացման համար, և հարկ վճարողը ուսումնասիրության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ հարկային մարմնի կողմից ծանուցում ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, չի ներկայացնում կամ հրաժարվում է ներկայացնել ուսումնասիրության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ուսումնասիրությունը կարող է իրականացվել հարկ վճարողին այցելության եղանակով՝ անհրաժեշտ փաստաթղթերին տեղում ծանոթանալու կամ դրանցից քաղվածքներ անելու նպատակով:».
2) 5-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) թեմատիկ ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում:».
4) 6-րդ մասից հանել «գրավոր» բառը.
5) 7-րդ մասի «հարկային տեսչության պետին» բառերը փոխարինել «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին» բառերով.
6) 8-րդ մասի «գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ներկայացնելով հրամանի պատճենը» բառերը փոխարինել «հրամանը արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձը էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ներկայացնում է էլեկտրոնային ծանուցման եղանակով» բառերով.
7) 10-րդ մասից հանել «երկու օրինակից» բառերը.
8) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հարկ վճարողը արտագնա հարկային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծն ստացված համարվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կարող է ներկայացնել առարկություններ արձանագրության նախագծի վերաբերյալ կամ տեղեկացնել առարկությունների բացակայության մասին: Մինչև սույն մասում նշված ժամկետի ավարտը արձանագրության նախագծի վերաբերյալ առարկություններ չստանալու դեպքում ժամկետի ավարտի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին տեղեկացվելու դեպքում դրանք ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որն ստորագրում է ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը և Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում հարկ վճարողին: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը համարվում է հանձնված և ուժի մեջ մտած Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով ստուգման ակտի համար սահմանված համապատասխան ժամկետներում:».
9) 13-րդ մասը «2-6-րդ» բառերից հետո լրացնել «և 8-րդ» բառերով: