Հոդված 39. Օրենքի 112-րդ հոդվածում՝
Հոդված 39. Օրենքի 112-րդ հոդվածում՝
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» ենթակետով`
«գ.1) Ազգային ժողովի դռնբաց նիստում պատգամավորների մասնակցության և անհատական քվեարկությունների արդյունքները տեղադրում է Ազգային ժողովի ինտերնետային կայքում.».
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը՝ «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ, հաղորդման թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացնելու համար միևնույն հաղորդման ընթացքում (ընդհանուր տևողությունը՝ մինչև 1 ժամ) հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին (հավասար մասնակցությամբ), ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին, տրամադրվում է մինչև 3-ական րոպե, որից հետո մինչև 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին՝ խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար: Հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին, ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին հատկացվող ժամանակահատվածի հաղորդման թեման որոշում է Ազգային ժողովի նախագահը՝ հարցը նախապես քննարկելով տվյալ հաղորդմանը նախորդող շաբաթվա Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում: «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ՝ կիրակի օրը` ժամը 21-ին:»: