Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ կետերով`

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ կետերով`

«2.1. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ՝

ա) հիմնական զեկուցողի ելույթը.

բ) հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը.

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն.

զ) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

է) քվեարկություն:

2.2. Ազգային ժողովում հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ հանձնաժողովի անդամի կողմից և քվեարկվում է հարցի վերաբերյալ հանձնաժողովի քվեարկությունից հետո:

2.3. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։