Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2000 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 09 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

4 հոկտեմբերի 2001 թ.

ք. Երևան N 74

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2000 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 09 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի գ) կետով սահմանված դրույթով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2000 թ. օգոստոսի 15-ի թիվ 09 որոշման 6.7.3. կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1.1. «10. Մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժինը, 11. Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժինը և 12. Ֆինանսների և դրամաշրջանառության բաժինը» միացնել` Մակրոտնտեսական ցուցանիշների վիճակագրության անվանումով վարչությունում.

1.2. «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2000 թ. օգոստոսի 15-ի թիվ 09 որոշման 6.7.3. կետում լրացնել նոր կետ «Պարենային ապահովության տեղեկատվության բաժին» բովանդակությամբ:

Այդ կապակցությամբ 6.7.3. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.7.3 կառուցվածքը հետևյալն է`

1. Նախագահի աշխատակազմ

2. Մակրոտնտեսական ցուցանիշների վիճակագրության վարչություն

3. Մարդահամարի վարչություն*

4. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչություն

5. Տնային տնտեսությունների հետազոտությունների բաժին

6. Սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժին

7. Զբաղվածության և աշխատանքի վարձատրության բաժին

8. Մարդահամարի և ժողովրդագրության բաժին

9. Գների և միջազգային համադրումների բաժին

10. Վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության բաժին

11. Արդյունաբերության բաժին

12. Շինարարության բաժին

13. Գյուղատնտեսության բաժին

14. Տրանսպորտի և կապի ծառայությունների բաժին

15. Առևտրի և այլ ծառայությունների բաժին

16. Պարենային ապահովության տեղեկատվության բաժին

17. Բիզնես ռեգիստրի բաժին

18. Միջազգային վիճակագրական համագործակցության բաժին

19. Ամփոփ վիճակագրության, հրատարակությունների և մարկետինգի բաժին

20. Տպագրա-կազմարարական և պատճենահանման աշխատանքների բաժին

21. Վիճակագրական հաշվետվությունների հաշվառման և վերահսկման բաժին

22. Ֆինանսահաշվային բաժին

23. Տնտեսական բաժին

24. Տարածքային ստորաբաժանումների կողմից տեղեկատվության հավաքագրման գործընթացի ֆինանսատնտեսական պլանավորման և կոորդինացման բաժին

25. Կադրերի բաժին

26. Առաջին բաժին

27. Ընդհանուր բաժին

* ՀՀ 2001 թվականի մարդահամարի աշխատանքներն ավարտելուց հետո ենթակա է լուծարման:»

2. Սահմանել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կենտրոնական ապարատի հետևյալ կառուցվածքը վիճակագրական և վարչատնտեսական գործառույթների նկարագրերով (կցվում է):

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

4 հոկտեմբեր 2001 թ. թիվ 74 որոշմամբ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐՈՎ

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

1 նոյեմբերի 2001 թ.

Պետական գրանցման թիվ 60301168

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։