ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 154-Ա
«ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Լյութերական միջազգային օգնություն» կազմակերպության կողմից որպես օժանդակություն «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամի հասցեով ուղարկված վերմակների (375 տեղ, 16,839.617 կգ ընդհանուր քաշով, 247,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 16.03.22 N 181-Ա)
2. «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
04.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 154-Ա որոշման
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
NN
ը/կ Ստացողը (շահառուն) Քանակը
(հատ) Ապրանքի անվանումը
1 Շիրակի մարզ
«Խաչմերուկ» սոցիալ-կրթական հիմնադրամ 30 Վերմակներ, նոր, մգդակած
2 Շիրակի մարզ
ՀԱԵ Արթիկի թեմ 10 Վերմակներ, նոր, մգդակած
3 Տավուշի մարզ
«Տահույս» սոցիալ կրթական ՀԿ 30 Վերմակներ, նոր, մգդակած
4 Արագածոտնի մարզ
ՀԱԵ Արագածոտնի թեմ 30 Վերմակներ, նոր, մգդակած
5 Գեղարքունիքի մարզ
ՀԱԵ Գեղարքունյաց թեմ 40 Վերմակներ, նոր, մգդակած
6 Արմավիրի մարզ
ՀԱԵ Արմավիրի թեմ 20 Վերմակներ, նոր, մգդակած
7 Արարատի մարզ
ՀԱԵ Մասյացոտն թեմ 20 Վերմակներ, նոր, մգդակած
8 ՀԱԵ Արցախի թեմ 130 Վերմակներ, նոր, մգդակած
9 Լոռու մարզ
ՀԱԵ Գուգարաց թեմ 30 Վերմակներ, նոր, մգդակած
10 Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցություն 45 Վերմակներ, նոր, մգդակած
Ընդամենը 375
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
04.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ