Հոդված 2
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու կապակցությամբ դրանում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված Արձանագրության ուժի մեջ մտնելու օրը։
Կատարված է Նուր Սուլթան քաղաքում 2019 թվականի մայիսի 29-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։
Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և սույն Արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից` Բելառուսի Հանրապետության կողմից` Ղազախստանի Հանրապետության կողմից` Ղրղզստանի Հանրապետության կողմից` Ռուսաստանի Դաշնության կողմից`