ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 23.03.22 N 294-Ա)
N 40-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՈՒՂԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 23.03.22 N 294-Ա)
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության երկաթուղային և ավտոճանապարհային հաղորդակցության տարանցիկ ուղիների կառուցման և վերականգնման ծրագրերի նախապատրաստական աշխատանքների և դրանց իրականացման ընթացքի ուսումնասիրության և առաջարկների մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:
Հավելված
ՀՀ վարչապետի
N 40-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Թումանյան - ՀՀ վարչապետի խորհրդական (խմբի ղեկավար)
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Ասլանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Հովսեփյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Բ. Բադալյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ա. Պապյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար (խմբի քարտուղար)
Ե. Վարդանյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Վ. Ասատրյան - «Կամուրջշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Քոչինյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տրանսպորտային միջոցներ» ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ա. Մելնիկով - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Է. Մարտիրոսյան - «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Յարալյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ավագ մասնագետ
Ս. Միլեթբաշյան - Հաղորդակցության ուղիների ինժեներ-շինարար (համաձայնությամբ)
Հ. Գյուլզադյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Հ. Ավագյան - ճանապարհային ինժեներ (համաձայնությամբ)