Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

15 մարտի 2022 թ. N 540-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի հ. 498-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ք. Երևան, Գայի պողոտայի հ. 19 հասցեում գտնվող վարչական շենքի 6-րդ հարկից (թվով 4 սենյակ) 65.27 քմ. ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին:

2. Երևանի քաղաքապետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ՝ դրանում ներառելով նաև պայմանագրային հետևյալ պարտավորությունները.

1) Անհատույց օգտագործման իրավունքը գրանցելուց հետո, առնվազն 1 ամսվա ընթացքում սկսել տարածքի վերանորոգման աշխատանքները,

2) յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ներկայացնել գրավոր հաշվետվություն հիմնադրամի գործունեության և կատարված աշխատանքների վերաբերյալ,

3) տարածքի վերանորոգման աշխատանքներն ավարտել ոչ ուշ, քան այն սկսելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում,

4) աշխատանքներն ավարտելուց հետո տարածքն օգտագործել բացառապես հիմնադրամի գործունեության շրջանակում նախատեսված ծառայությունները մատուցելու համար:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

2022 թ. մարտի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։