ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
15 մարտի 2022 թ. N 544-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ ՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` 2022 թվականի ընթացքում հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հր. ՍԱՐԳՍՅԱՆ
2022 թ. մարտի 15
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2022 թվականի մարտի 15-ի
N 544-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ
Հ/Հ Դիմող Ծառայողական
ավտոկայանատեղի
տարածքի հասցե Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ
(տարածքի չափեր) և կայանման ձև Կազմակերպչի կողմից վճարված
տեղական վճար Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ
1 2 3 4 5 6
1 «ԷՍՋԻԱՅ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ Ամիրյան փողոցում հ․2, 2/8 հասցեների հարակից
ճանապարհահատված 5 (37,5 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝
մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, բացառությամբ Ամիրյան հ. 2, 2/8 հասցեի շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա սահմանափակմամբ
2 «Վոթչ Վորլդ» ՍՊԸ Հին Երևանցու փողոցի՝ Հյուսիսային պող. հ.5 շենքի հ.հ.171 և 175 տարածքներին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի մասի տեղային լայնացման հատված 3 (22,5 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, բացառությամբ Հյուսիսային պող. հ.5 հասցեի շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին,
ժ.1000-2030
3 «ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ Դավիթ Անհաղթ փողոցում հ․21 հասցեի հարակից
ճանապարհահատված 7 (52,5 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝
մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, բացառությամբ Դավիթ Անհաղթ փողոցի հ. 21 հասցեի շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին
ժ.0900-2200
4 «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ Արամի փողոցի՝ հ.32 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի մասի տեղային լայնացման հատված 7 (52.5 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ երկուշաբթի-շաբաթ,
ժ.0800-2300
5 «Անդակո» ՍՊԸ Հին Երևանցու փողոցի՝ Հյուսիսային պողոտա հ.3 շենքի հ.85 տարածքին հարակից ճանապարհահատված 3 (22.5 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, բացառությամբ Հյուսիսային պողոտա հ.3 հասցեի շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին,
շուրջօրյա
6 «Նոր Զովք» ՍՊԸ Կոմիտասի փողոցում հ․56շ․162/1 հասցեին հարակից
ճանապարհահատվածներում 4 (30 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝
մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝
շաբաթվա բոլոր օրերին,
ժ.0800-2400