Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1521-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2022 թվականի N 396-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1521-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի «Գույք ամրացնելու մասին» N 1521-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝

«3.1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքն ամրացնել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամին՝ համաձայն N 4 հավելվածի:».

2) որոշման 4-րդ կետում «NN 1, 2 և 3» թվերը փոխարինել «NN 1, 2, 3 և 4» թվերով, իսկ «երկամսյա» բառը՝ «քսանամսյա» բառով.

3) որոշման N 3 հավելվածի ցանկում՝

ա. հանել 11-րդ, 12-րդ և 13-20-րդ կետերը,

բ. 30-րդ կետում «Մոնիթոր BENQ G 900 WA» բառերը փոխարինել «Մոնիթոր BENQ E» բառերով,

գ. 53-րդ կետում «Դիկտաֆոն OLIMPUSN8700» բառերը փոխարինել «Դիկտաֆոն Samsung» բառերով,

դ. 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«54. Դիկտաֆոն շարժական

SONYICD-UX512/B 1 53,010.00 53,010.00 0.00 19,500.00 19,500.00 0.00 0 30․12․2011»,

ե. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 54.1-ին կետով՝

«54.1. RCЛ 1 53,010.00 53,010.00 0.00 19,500.00 19,500.00 0.00 0 30․12․2011»,

զ. 57-րդ կետում «Ֆոտոխցիկ թվային Canon SX 110 IS» բառերը փոխարինել «Ֆոտոխցիկ թվային Samsung» բառերով,

է. 60-րդ կետում «Խոսափող Philips SBC MC 8650» բառերը փոխարինել «TOVASTE UHF PLL» բառերով,

ը. հանել «Ընդամենը» տողը.

4) որոշումը լրացնել N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

25.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 24-ի N 396-Ա որոշման

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1521-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՍՏԱՐՏԱՓ ԱՐՄԵՆԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Գույքի քանակը (հատ) Միավորի արժեքը (դրամ) Սկզբ-նական արժեքը (դրամ) Հաշվե-կշռային արժեքը (դրամ) Վերագնա-հատված միավորի արժեքը (դրամ) Վերագնա-հատված սկզբնական արժեքը (դրամ) Վերագնա-հատված հաշվե-կշռային արժեքը

(դրամ) Մնացած օգտակար ծառա-յության ժամկետը

(ամիս) Ձեռք-բերման ամսաթիվը

1. Անխափան սնուցման սարք 1 44,000.00 44,000.00 0.00 1,750.00 1,750.00 0.00 0 20․07․2011

2. Անխափան սնուցման սարք UPS 1500 VA 1 73,827.60 73,827.60 0.00 1,750.00 1,750.00 0.00 0 01․11․2008

3. Անխափան սնուցման սարք UPS 1500 VA 1 129,583.00 129,583.00 0.00 1,750.00 1,750.00 0.00 0 07․02․2009

4. Անխափան սնուցման սարք UPS 600VA 31 13,583.25 421,080.75 0.00 1,750.00 54,250.00 0.00 0 01․11․2008

5. Անխափան սնուցման սարք UPS 600VA 1 13,583.25 13,583.25 0.00 13,583.25 13,583.25 0.00 0 01․11․2008

6. Անխափան սնուցման սարք MERCURYELITE650PRO 8 15,000.00 120,000.00 0.00 1,750.00 14,000.00 0.00 0 13․12․2011

7. Անխափան սնուցման սարք UPS 800VA 24 19,000.00 456,000.00 0.00 1,750.00 42,000.00 0.00 0 01․11․2008

8. Անխափան սնուցման սարք UPS dAPC Smart-UPS SUA 1500 1 386,750.00 386,750.00 0.00 26,250.00 26,250.00 0.00 0 13․02․2013»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

25.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։