ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 մարտի 2022 թվականի
ք. Երևան N 121-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 494-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ձևը՝ համաձայն N5 հավելվածի:».
2) Որոշման N1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները Հանձնաժողով են ներկայացվում տարվա յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը, 4-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 10-ը, իսկ 5-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 25-ը:».
3) Որոշումը լրացնել N5 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝
ք. Երևան
23 մարտի 2022 թ.
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 2022 թվականի մարտի 23-ի
N 121-Ն որոշմամբ
Հավելված N 5
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի
N 494-Ն որոշմամբ
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ձև
_____________________________________________
(ընկերության անվանումը)
___________թվական
N Ցուցանիշի անվանումը Արժեքը, (ՀՀ դրամ, առանց ԱԱՀ)
1. Ընդհանուր հասույթ, այդ թվում՝
1) կարգավորվող գործունեությունից, այդ թվում՝
ա. շարժական կապի ծառայություններից, այդ թվում՝
ա1. ձայնային ծառայությունից
ա2. տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունից
ա3. կարճ հաղորդագրությունների (SMS) ծառայությունից
ա4. փոխկապակցման ծառայությունից
ա5. այլ ծառայություններից
բ. ամրակցված կապի ծառայություններից, այդ թվում՝
բ1. ձայնային ծառայությունից
բ2. տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունից
բ3. փոխկապակցման ծառայությունից
բ4. կապուղիների վարձակալության ծառայությունից
բ5. այլ ծառայություններից
2) չկարգավորվող գործունեությունից
_____________________________
/իրավասու անձի ստորագրություն/ __________________________
/անուն, ազգանուն/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2022 թվական: