Հոդված 8. Հաստատել՝
Հոդված 8. Հաստատել՝
1. սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված բյուջետային ծախսերի գծով հատկացումները՝ ըստ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և այդ մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.
2. համայնքների բյուջեներին օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2020 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների հանրագումարի բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.
3. սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները (ըստ առանձին տարրերի) և ֆինանսական ակտիվների ձեռքբերումների և ներգրավված փոխառու միջոցների մարումների գծով ծրագրերն ու միջոցառումները` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.
4. Կենտրոնական բանկի՝ 2022 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը՝ 8,512,932.0 հազար դրամ, սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն, և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 7,307,354.0 հազար դրամ.
5. 2022 թվականի համար սահմանվող ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարների և ռադիոհաճախականության օգտագործման վճարների չափերը` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.
6. սույն օրենքի 7-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված առաջնահերթ իրականացման ենթակա բյուջետային ծախսային ծրագրերը` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն: