ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 329-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 695-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 34-րդ հոդվածի 1-ին մասերը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հուլիսի 6-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 695-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
31.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 329-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հուլիսի 6-ի N 695-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ստորաբաժանման պետ (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության պատրաստության և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի պետ
ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և արտահանման վերահսկման բաժնի վարիչ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ
ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բաժնի պետ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների մոնիտորինգի բաժնի պետ
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ-ֆիզիկական պաշտպանության և ռեժիմի գծով տնօրեն (համաձայնությամբ)
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի տեխնիկական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
31.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ