Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

30 մարտի 2022 թ.

ք. Երևան N 511-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2022 թվականի մարտի 25-ի N 05/11 եզրակացությունը՝

Հրամայում եմ

1.Ուժը կորցրած ճանաչել «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 000013 (գործունեության վայր՝ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Զվարթնոց թաղ., 6դ.) և N ՏՄՏԶ 00032 (գործունեության վայր՝ Արմավիրի մարզ, ք. Արմավիր քաղաքի Մ. Հերացու 6/2) լիցենզիաները և ներդիրները:

2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին.

սույն հրամանը ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» բաց բաժնետիրական ընկերությանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին:

Նախարար` Գ. Սանոսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։