Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ «ԵՐԵՎԱՆԻ Հ.154 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 154 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 2021 թվականի N 94-Ա

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ «ԵրԵՎանի Հ.154 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 154 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 07.04.22 N 243-Ա)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից «Երևանի Հ.154 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ իրականացվող՝ 106,700,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզի հովանավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 07.04.22 N 243-Ա)

2. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7‑ին կնքված N 013.08.13.1078 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 13,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2021 թ. փետրվարի 8

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 8-ի N 94-Ա

որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 154 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը «Երևանի Հ.154 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 165 սաների և 21 աշխատակիցների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3. Բարեգործը ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա):

4. Ծրագիրը կատարողը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312) «Երևանի Հ.154 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հետ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00822685) համատեղ:

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Երևան, կրթության բնագավառ:

6. Ծրագրի բյուջեն 106,700,000 դրամ:

7. Բարեգործություն ստացողը Երևանի քաղաքապետարան:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը: Ծրագիրը շարունակական է, այն իրականացվում է 2007 թվականից:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Մանկապարտեզի բոլոր ծախսերի (բացառությամբ աշխատավարձի և սննդի) ֆինանսավորում՝ 15.02.2021 թ. - 30.12.2025 թ. – 106,700,000 դրամ,

10. Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը - կոմունալ ծախսեր՝ 29,000,000 դրամ, յուրաքանչյուր տարի 5,800,000 դրամ,

- տնտեսական ծախսեր՝ 3,850,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 770,000 դրամ,

- գրենական պիտույքներ՝ 1,550,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 310,000 դրամ,

- աուդիտորական ծախսեր՝ 4,000,000 դրամ, յուրաքանչյուր տարի 800,000 դրամ,

- շին-վերանորոգման ծախսեր՝ 10,800,000 դրամ, յուրաքանչյուր տարի 2,160,000 դրամ

- չնախատեսված ծախսեր՝ 9,700,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 1,940,000 դրամ,

Բարեգործական օգնության ներմուծում (հագուստ, կոշիկ, կահույք, խաղալիք, հիգիենիկ և այլ պարագաներ)՝ 47,800,000 դրամ, յուրաքանչյուր տարի 9,560,000 դրամ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի աուդիտի իրականացում՝ 4,000,000 դրամ:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Երևանի քաղաքապետարան:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ., լրաց. 07.04.22 N 243-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։