ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 254-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 59-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 1085-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռների ներմուծման մասին» N 59-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «24,862 կգ» բառերը փոխարինել «25,807 կգ» բառերով.
2) որոշմանը կից բեռի ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
08.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 254-Ա որոշման
ՑԱՆԿ
NN
ը/կ Քանակը Նկարագրությունը Քաշը
(կգ) Արժեքը
(եվրո)
1. 562 փաթեթ Սպորտային հագուստ, կոշիկ նոր (Adidas ֆիրմայի, 4026 զույգ) 6364 42755
2. 2 փաթեթ Դանակ-պատառաքաղ 662 50
3. 1606 փաթեթ Խոհանոցի և զուգարանի թուղթ, սեղանի անձեռոցիկ 2682 612
4. 20 փաթեթ Սննդամթերք 10 839 2804
5. 316 փաթեթ Հիգիենայի պարագաներ 1770 18777
6. 21 փաթեթ Գույք խոհանոցի համար, գեներատոր 1447 410
7. 2 փաթեթ Զուգարանակոնք 223 2
8. 504 փաթեթ Տակդիր 1820 4355
Ընդհանուր՝ 3033
փաթեթ Բարեգործական ապրանքներ 25807 69765
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
08.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ