ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 59-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1085-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից՝ «GAIN» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված բեռը (երկու բեռնարկղ, 25,807 կգ ընդհանուր քաշով, 69,765 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N 1085-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
(1-ին կետը փոփ. 08.04.22 N 254-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
Երևան
04.02.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 59-Ա որոշման
ՑԱՆԿ
NN
ը/կ Քանակը Նկարագրությունը Քաշը
(կգ) Արժեքը
(եվրո)
1. 562 փաթեթ Սպորտային հագուստ, կոշիկ նոր (Adidas ֆիրմայի, 4026 զույգ) 6364 42755
2. 2 փաթեթ Դանակ-պատառաքաղ 662 50
3. 1606 փաթեթ Խոհանոցի և զուգարանի թուղթ, սեղանի անձեռոցիկ 2682 612
4. 20 փաթեթ Սննդամթերք 10 839 2804
5. 316 փաթեթ Հիգիենայի պարագաներ 1770 18777
6. 21 փաթեթ Գույք խոհանոցի համար, գեներատոր 1447 410
7. 2 փաթեթ Զուգարանակոնք 223 2
8. 504 փաթեթ Տակդիր 1820 4355
Ընդհանուր՝ 3033
փաթեթ Բարեգործական ապրանքներ 25807 69765
(հավելվածը խմբ. 08.04.22 N 254-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
04.02.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ