Հոդված 1
Հոդված 1.
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) հակակոռուպցիոն կոմիտեում առնվազն 10 տարի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը, որի լիազորությունները դադարել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.».
2) 9-րդ կետի «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով։