ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 260-Ա
«ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԿԱՐՕՐՅԱ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 27,596,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
14.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 260-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԵՐԿԱՐՕՐՅԱ ԴՊՐՈՑ»
1. Ծրագրի նպատակը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Վաղուհաս համայնքների դպրոցների աշակերտների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները, ստեղծագործական ունակությունները զարգացնելու, կրթական հավասար հնարավորություններ ապահովելու և մանկավարժական համապարփակ մոտեցման միջոցով աշակերտների ու նրանց ընտանիքի զբաղվածության և այլ կարիքներին արդյունավետ աջակցելու նպատակով, դպրոցներում երկարօրյա
ենթակառուցվածքների ստեղծում:
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների արտոնություններից:
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, ք․Երևան, Բաղրամյան 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)։
4. Ծրագիրը կատարողը «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամ (ՀՀ, ք․Երևան, Բուզանդ 1, 31, ՀՎՀՀ՝ 02834897)։
5. Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Վաղուհաս համայնքներ՝ կրթության բնագավառ։
6. Ծրագրի բյուջեն 27,596,700 դրամ
7. Բարեգործություն
ստացողը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Վաղուհաս համայնքների դպրոցներ:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 27 ապրիլի 2022 թ. - 31 հուլիսի 2022 թ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Յուրաքանչյուր դպրոցում վերանորոգվելու և արդիականացվելու են (կահավորվելու են) 2-ական դասասենյակ՝ տարրական և միջին դպրոցների համար 27 ապրիլի 2022 թ. - 31 հուլիսի 2022 թ. ընկած ժամանակահատվածում, 15,178,185 դրամ գումարի չափով:
2. Յուրաքանչյուր դպրոցում կառուցվելու է ճաշարան, խոհանոց և պահեստ՝ տաք սնունդ տրամադրելու համար՝ 27 ապրիլի 2022 թ. - 31 հուլիսի 2022 թ. ընկած ժամանակահատվածում, 12,418,515 դրամ գումարի չափով:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Շինարարական նյութերի ձեռքբերում՝ 10,825,020 դրամի չափով (հարկային արտոնություններ չեն ակնկալվում)։
2. Շինարարական աշխատանքների իրականացում՝ 7,216,680 դրամի չափով (հարկային արտոնություններ չեն ակնկալվում)։
3. Կահույքի և ուսումնական սարքավորումների ձեռքբերում՝ 5,300,000 դրամ (հարկային արտոնություններ ակնկալվում են)։
4. Ճաշարանային սարքավորումների և պարագաների ձեռքբերում՝ 4,255,000 դրամի չափով (հարկային արտոնություններ ակնկալվում են)։
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Սույն ծրագրով կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։
12. Համագործակցությունը պետական կառավարման,
տեղական ինքնակառա-
վարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի իրականացման ընթացքին ակտիվորեն ներգրավված են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Վաղուհաս գյուղերի համայնքապետարանները:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
հաշվետվություններ կներկայացվեն բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
14.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ