ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 269-Ա
«ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԺՊՏՈՒՆ ԱՏԱՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող` 35,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ժպտուն ատամներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» հայկական մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
14.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 269-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԺՊՏՈՒՆ ԱՏԱՄՆԵՐ»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է մասնագիտացված շրջող ատամնաբուժական ծառայությունների անհատույց մատուցում դպրոցահասակ երեխաներին (7-15 տարեկան), Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Սեպտեմբերից մինչև մայիս ավտոբուսը շրջում է Երևանի դպրոցներով, իսկ ամռան
ամիսներին՝ Հանրապետության տարածքով:
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Ակնկալվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից
3. Բարեգործը 1. «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» ոչ առևտրային կազմակերպություն (հասցեն՝ Գլենդել, Կալիֆոռնիա 91209-2074, ԱՄՆ):
2. «ՓԱՐՈՍ» հիմնադրամ 9/8 (հասցեն՝ Պարկեր փողոց Ա-14 Բերքլի, Կալիֆոռնիա 94710 ԱՄՆ):
4. Ծրագիրը կատարողը «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության հայկական մասնաճյուղ», ՀՀ ք․ Երևան, Եզնիկ Կողբացի 67, ՀՎՀՀ` 02553123
5. Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության ողջ տարածք:
Ծրագիրն առնչվում է առողջապահական բնագավառին
6. Ծրագրի բյուջեն 35,000,000 դրամ
7. Բարեգործություն
ստացողը Ծրագրում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության դպրոցահասակ երեխաները (7-15 տարեկան)
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 16 ապրիլի 2022 16 ապրիլի 2025
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Ատամնաբուժական սարքավորումների, գործիքների, պարագաների և նյութերի ներմուծում՝ 20,000,000 դրամ, 16 ապրիլի 2022 թ. 16 ապրիլի 2025 թ.:
2. Եվս մեկ ավտոբուսի ներմուծում՝ 8,000,000 դրամ, 16 ապրիլի 2022 թ. 16 ապրիլի 2025 թ. (ծրագրի ավարտից հետո շահագործվելու է հետագա՝ նմանատիպ ատամնաբուժական ծրագրերի շրջանակներում, բացառապես բարեգործական նպատակներով):
3. Ատամի խնամքի պարագաների ներմուծում` 5,000,000 դրամ, 16 ապրիլի 2022 թ. 16 ապրիլի 2025 թ.:
4. Կազմակերպական այլ չնախատեսված ծախսեր` 2,000,000 դրամ, 16 ապրիլի 2022 թ. 16 ապրիլի 2025 թ.:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Ատամնաբուժական սարքավորումների, գործիքների և պարագաների ձեռք բերում՝ 20,000,000 դրամ.
2. ատամի խնամքի պարագաների (ատամի խոզանակ, մածուկ և ատամի թելեր) ներմուծում՝ 5,000,000 դրամ.
3. ավտոբուսի ներմուծում` 8,000,000 դրամ.
4. չնախատեսված ծախսեր՝ 2,000,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր՝ 2,000,000 դրամ
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է ՀՀ առողջապահության, ՀՀ գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ինչպես նաև մարզպետարանների և համայնքային ծառայությունների հետ
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների
նկարագրությունը «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության», «ՓԱՐՈՍ» հիմնադրամի հոգեբարձուների խորհուրդներին պարբերաբար ներկայացվելու է հաշվետվություն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
14.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ