ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 271-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 92-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (18 տեղ, 5,440 կգ ընդհանուր քաշով, 51,416.34 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,370 եվրո, ցանկը` համաձայն հավելվածի, Արևելյան մաքսատունվարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N 92-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
14.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 271-Ա որոշման
Բ Ե Ռ Ի Ց Ա Ն Կ Ը
NN
ը/կ Քանակը Նկարագրությունը Քաշը (կգ) Արժեքը (եվրո)
1. 5 Տարբեր չափի պոլիէթիլենային տոպրակներ 1200 8800,12
2. 2 Հագուստ և պարագաներ 300 4838,75
3. 2 Գարու սերմ, վայրի ցորենի սերմ (տրիտիկալե), խոտի սերմեր 1845 3696,3
4. 1 Վիտամիններ 225 3339,3
5. 2 Հնձիչ սարք, ձգվող գոտի, գոտի 220 2852,32
6. 5 Հատիկավոր կերի տրանսպարտյոր, կերի համար պահեստ (կտորից), տրանսպարտյոր, գոմաղբի ցրիչ և գոմաղբի տեղափոխման տարա 1150 10898,1
7. 1 Վաննա պանրի համար 500 16991,45
Ընդամենը 18 5440 51416,34
Փոխադրում 5370
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
14.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ