Հոդված 2
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահին հանձնելու օրվանից։
Կատարված է Աշխաբադ քաղաքում, 2019 թվականի մայիսի 31-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Ադրբեջանի Հանրապետության
կառավարության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության
կառավարության կողմից՝
[ստորագրություն] [վերապահումով] [ստորագրություն]
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ Տաջիկստանի Հանրապետության կառավարության կողմից՝
[ստորագրություն] [ստորագրություն]
Բելառուսի Հանրապետության
կառավարության կողմից՝ Թուրքմենստանի կառավարության
կողմից՝
[ստորագրություն] -------------
Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից՝ Ուզբեկստանի Հանրապետության կառավարության կողմից՝
[ստորագրություն] --------------
Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից՝ Ուկրաինայի կառավարության կողմից՝
[ստորագրություն]
Մոլդովայի Հանրապետության
կառավարության կողմից՝
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներով տարանցման կարգի մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2019 թվականի մայիսի 31 արձանագրության վերաբերյալ
Ադրբեջանի Հանրապետությունը «Ազատ առեւտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից չի հանդիսանում:
Ադրբեջանի Հանրապետության
վարչապետ՝
[ստորագրություն]
Նովրուզ Մամեդով