Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Համաձայնագրում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

1. Նախաբանի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «հաշվի առնելով «Տնտեսական միության ստեղծման մասին» 1993 թվականի սեպտեմբերի 24-ի պայմանագրի, Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի 1995 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ ընդունված՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային օրենսդրությունների հիմունքների, «Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրի, դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ի արձանագրության, «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրի եւ «Ազատ առեւտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի դրույթները»։

2. 3-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը լրացնել «բացառությամբ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված դեպքերի» բառերով։

3. 7-րդ հոդվածի «գ» կետը հանել։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։