Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2022 թվականի N 529-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Որպես նվիրաբերություն գույք և ոչ նյութական ակտիվներ ընդունելու և գույք ամրացնելու մասին» N 183-Ա որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «33,132,495.40» թիվը փոխարինել «34,410,820.40» թվով.

2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

« 191 699 Այփի վիդիո հեռախոս GXV 3240 IP-Video Phone, 6Lanes 108,000.00 108,000.00 0

192 702 Grandstream GXP2200-EXT Expansion Module for GXP22 85,950.00 85,950.00 0

193 691 Դյուրակիր համակարգիչ 949,750.00 949,750.00 0

194 714 Համակարգչային ծրագիր Օff Mac Home Business 1PK 201 134,625.00 134,625.00 0

».

3) որոշման N 1 հավելվածի «Ընդամենը» տողում «33,132,495.40» և «30,181,195.44» թվերը փոխարինել, համապատասխանաբար, «34,410,820.40» և «31,459,520.44» թվերով։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

2) ապահովել «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ նախատեսելով, որ պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

22.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։