Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱՍԿԱԴ-ԷՆԵՐԳՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2022 թվականի N 573-Ա

«ԿԱՍԿԱԴ-ԷՆԵՐԳՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և Ռուսաստանի Դաշնությունում գրանցված «Կասկադ-Էներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (կապալառու) միջև կնքված` «220/110/6 կՎ «Արարատ-2» ենթակայանի վերակառուցման, նախագծման, մատակարարման և տեղակայման» պայմանագրի շրջանակներում կապալառուին թույլատրել իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված՝ քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման, շինարարության իրականացման, ինժեներական հետազննման ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեություն, իսկ 220/110/35/10/6 կՎ «Շինուհայր» և 220/110/6 կՎ «Ագարակ-2» ենթակայանների վերակառուցման պայմանագրերի շրջանակներում՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված շինարարության իրականացման գործունեություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

28.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։