Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 576-Ա

ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին 2022 թվականի հունիսի 15-18-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)՝ Ծերացման հարցերով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Մկրտչյանի և Տաթևիկ Ստեփանյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Իտալիայի Հանրապետության կառավարության միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

25.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։