Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՍԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 300-Ա

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՍԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 18,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արսեն Բարսեղյանի համար բնակելի տան կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

05.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 300-Ա որոշման

ԾՐԱԳԻՐ

«ԱՐՍԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը Ժամանակավոր տնակում ապրող Արսեն Մերուժանի Բարսեղյանի ընտանիքի բնակարանային պայմանների բարելավում:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3. Բարեգործը ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա):

4. Ծրագիրը կատարողը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312):

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Արարատի մարզ, Մասիս համայնք, Ղուկասավան բնակավայր, 18-րդ փողոց 38 տնակ, բնակարանաշինության բնագավառ:

6. Ծրագրի բյուջեն 18,600,000 դրամ:

7. Բարեգործություն ստացողը Արսեն Մերուժանի Բարսեղյան, Արարատի մարզ, Ղուկասավան, 18-րդ փողոց, 38 տնակ:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2022 թվականի ապրիլի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Բնակելի տան կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում՝ 400,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի ապրիլի 20-ից մինչև մայիսի 30-ը:

2. Բնակելի տան հավաքովի երկաթյա կառուցվածքների ձեռքբերում և ներմուծում՝ 6,800,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը:

3. Շինարարական նյութերի և գործիքների ձեռքբերում, շինարարական աշխատանքների իրականացում՝ 11,400,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը:

10. Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Բնակելի տան կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում՝ 400,000 դրամ (հարկային արտոնություններ չեն ակնկալվում).

2. Բնակելի տան հավաքովի երկաթյա կառուցվածքների ձեռքբերում և ներմուծում՝ 6,800,000 դրամ.

3. Շինարարական նյութերի և գործիքների ձեռքբերում և ներմուծում՝ 7,500,000 դրամ.

4. Շինարարական աշխատանքների իրականացում՝ 3,900,000 դրամ (հարկային արտոնություններ չեն ակնկալվում):

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Արարատի մարզ, Մասիսի համայնքապետարան:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

05.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։