Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 232-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 299-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 232-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01845834) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 7-ի «Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ցերեկային կենտրոնների վերանորոգում և բարեկարգում» ծրագրի մասին» N 232-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2022 թվականի մարտի 18-ին կնքված N 01.22.JAP/SC պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ համայնքներում մանկական ներառական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում` 13,819,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2022 թվականի մարտի 18-ին կնքված N 04.22.JAP/SC պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Վայոց ձորի մարզի Արենի, Վայք և Ջերմուկ համայնքների մանկական կենտրոնների համար օդորակիչների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,364,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ

Երևան

05.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։