ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 312-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից՝ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռը (8 տեղ, 96.6 կգ ընդհանուր քաշով, 1,390 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,191 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 892-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
06.05.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 312-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ քանակը նկարագրությունը քաշը
/կգ/ արժեքը
/ԱՄՆ դոլար/
1. 2 արկղ տոպրակներ /փակվող, դեղերի համար/ 40.5 450
2. 2 արկղ մեզի անալիզի պլաստմասսայե բաժակներ 15.5 240
3. 3 արկղ բժշկ. ձեռնոցներ լատեքսից 29 300
4. 1 արկղ բժշկ․պարագաներ (մեզի անալիզի ժապավեններ
/strip/, հղիության թեստեր, խոնավ անձեռոցիկ, բժշկ. ձեռնոցներ լատեքսից) 11.6 400
8 արկղ 96.6 1,390
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
06.05.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ