Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «, և իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝» բառերը փոխարինել «և իրականացվում» բառերով.

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթը կազմակերպում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ իր որոշմամբ սահմանված կարգով։».

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, որոնց ցանկը, ներկայացման ձևաթուղթը և ժամկետները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։