Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված 26-րդ հոդվածի 3.7-րդ մասի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում սկսած 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ըստ ոլորտների (բնագավառների) Կառավարության սահմանած ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը։

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման, ճանաչման և հավաստագրման գործընթացը ներդրվում է համաձայն Կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ սկսած 2024 թվականի հունվարի մեկից՝ տարեկան առնվազն երեք մասնագիտության (զբաղմունքի) համար։

4. Սույն օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված նոր խմբագրությամբ Օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել մինչև 2023 թվականի հունիսի 1-ը։

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022 թ. մայիսի 19

Երևան

ՀՕ-127-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։