«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան N 19-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎՏՈ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Ձև թիվ 65-Ավտո (եռամսյակային) «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի հոկտեմբերի 23-ի «Ձև թիվ 65-ավտո (փոստային-եռամսյակային) «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 89 որոշումը:
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 19-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎՏՈ (եռամսյակային) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎՏՈ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
1.3. Հաշվետվությունը լրացվում է տարվա սկզբից աճողական կարգով:
1.4. Վարձակալության տվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվետվությունում:
1.5. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
1.6. Հաշվետվությունում չեն ընդգրկվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
1.7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Բեռնատար շահագործական ավտոմեքենաներ (ներառյալ բեռնատար տաքսիներ, պիկապներ) (բաժին 1), Շահագործական ավտոբուսներ և միկրոավտոբուսներ (բաժին 2), Թեթև մարդատար շահագործական մեքենաներ (բաժին 3):
Օգտագործվող հիմնական հասկացություններն են`
2.1. Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:
2.2. Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-15 նստատեղ ունեցող ավտոբուս:
2.3. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին:
2.4. Կանոնավոր երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:
2.5. Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:
2.6. Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:
2.7. Միջմարզային երթուղի` երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:
2.8. Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:
2.9. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ ներկայացնում է բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով):
Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառվում են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:
Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և պահեստային հաշվառումները:
Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում` արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:
Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից` դրանք մաս-մաս կշռելով կամ համապատասխան բերման գործակիցների կիրառման միջոցով:
Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:
Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:
Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը` 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
1-ին բաժնի 5-րդ սյունակից առանձնացվում են արտահանման (սյունակ 6), ներմուծման (սյունակ 7) հետ կապված բեռնափոխադրումները:
2.10. Ավտոբուսային տրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ իրենից ներկայացնում է ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Ուղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով ուղևորափոխադրումների ծավալները:
Ավտոբուսներով ուղևորների փոխադրումների ծավալները (տող 240) և ուղևորաշրջանառությունը (տող 250) հաշվետվության մեջ լրացվում են ըստ երթուղիների առանձին տեսակների` ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական:
Ուղևորների փոխադրումների ծավալը (տող 240) որոշվում է հետևյալ կերպ.
Ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերակցությամբ:
Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
Պատվերով աշխատող ավտոբուսների աշխատանքը ներառվում է երթուղու այն տեսակի մեջ, որով աշխատել է տվյալ ավտոբուսը (օրինակ. եթե ավտոբուսն աշխատել է ներքաղաքային երթուղով, ապա տվյալ ավտոբուսի աշխատանքի տվյալները ներառվում են հաշվետվության 5-րդ բաժնի 5-րդ սյունակում, ներմարզային երթուղով աշխատելու դեպքում` 4-րդ և այլն):
Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ` զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:
Որպես պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:
Ուղևորաշրջանառությունը (տող 250) որոշվում է հետևյալ կերպ.
ա) ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով.
բ) ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.
- առանձին քաղաքացիներին 1 երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում` ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի (տարիֆի) վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերակցությամբ:
Օրինակ` ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը` 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի` 350 : 45 = 7,78 դրամ.
- առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով.
Երթուղիների միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ`
օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղի.
I երթուղի` հեռավորությունը- 20 կմ, երթերի թիվը` 15, ուղևորներով վազքը` 15 x 20 = 300 կմ
II երթուղի` 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը` 20 x 25 = 500 կմ
III երթուղի` 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը` 6 x 30 = 180 կմ
Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի`
(300+500+180) : (15+20+6) = 980 : 41 = 23.9 կմ:
գ) միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու հեռավորության արտադրյալով:
Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.
- ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65,
- միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:
2.11. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (ավելացված արժեքի հարկով) (տող 110) ցուցանիշը ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը և արտահայտվում է ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այս ցուցանիշը լրացնում են առևտրային հիմունքներով այլ կազմակերպությունների կամ քաղաքացիների համար վճարովի բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները:
Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:
2.12. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 120) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթն` առանց ավելացված արժեքի հարկի:
2.13. Շահագործական ավտոբուսների հասույթը (ավելացված արժեքի հարկով) (տող 210) ցույց են տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները և արտահայտվում են ներառյալ` ավելացված արժեքի հարկը:
2.14. Շահագործական ավտոբուսների հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 220) ցույց են տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի):
2.15. Երթուղային ավտոբուսների շահագործումից ստացված հասույթ (տող 221) ցուցանիշում ցույց են տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների շահագործումից ստացված հասույթները (առանց պատվերով աշխատող ավտոբուսների):
Կազմակերպության վնասները փոխհատուցելու նպատակով բյուջեից հատկացված սուբսիդիաները «Հասույթ - ընդամենը» (տող 210 և 220) և «այդ թվում երթուղային ավտոբուսներից և միկրոավտոբուսներից» (տող 221) տողերում չեն հաշվառվում, այլ արտացոլվում են «Սուբսիդիաներ բյուջեից» (տող 260) տողում:
2.16. Թեթև մարդատար տաքսիների շահագործումից ստացված հասույթի (տող 310, սյունակ 1 - ավելացված արժեքի հարկով), (տող 320, սյունակ 1 - առանց ավելացված արժեքի հարկի) մեջ ներառվում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները:
2.17. 310 և 320 տողերի 5-րդ սյունակում համապատասխանաբար` ներառյալ ավելացված արժեքի հարկը և առանց ավելացված արժեքի հարկի, լրացվում է այն հասույթը, որն ստացվում է պատվիրատուի կողմից` ծառայողական նպատակներով կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:
2.18. Այլ կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքով տրված ավտոմեքենաների շահագործումից ստացված դրամական միջոցները չեն ներառվում ուղևորաբեռնափոխադրումների հասույթի մեջ և դասվում են շահույթներին ու վնասներին:
2.19. Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված ծախսերի մեջ ներառվում են ավտոմեքենաների շահագործման ծախսերը հաշվետու ժամանակաշրջանում (նյութական ծախսեր, աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, հատկացումները սոցիալական կարիքների համար, ամորտիզացիոն մասհանումներ, այլ ծախսեր:
2.20. Բեռնափոխադրումների ծախսերի մեջ չեն ներառվում բեռնման և բեռնաթափման աշխատանքների, առաքիչ գործառնությունների, պահեստների շահագործման և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծախսերը:
2.21. Կազմակերպության ծառայողական ավտոմեքենաների շահագործման ծախսերը ցույց են տրվում 330 տողի 3-րդ սյունակում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության
ներկայացման ժամկետը`
Ազգային վիճակագրական
ծառայության մարզային
գործակալություն (տարածքային բաժին)
տրանսպորտային գործունեությամբ զբաղվող
իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու
ժամանակաշրջանին
հաջորդող ամսվա 20-ը
Ով է ներկայացնում _________________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________
______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I
(փոստային դասիչ)
Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
65-ԱՎՏՈ
(եռամսյակային)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 19-Ն որոշմամբ
Չլրացնել ò
ՏԳՏԴ I_I_I_I_I_I
Մարզը I_I_I
Համայնքը I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
200_ թ. հունվար ____________
(տարվա սկզբից աճողական կարգով)
1. Բեռնատար շահագործական ավտոմեքենաներ (ներառյալ բեռնատար տաքսիներ, պիկապներ)
Տողի
համարը Չափի
միավորը Ընդա-
մենը
(2-5
սյու-
նակ-
ների
գու-
մարը) այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների
ներքա-
ղաքային ներմար-
զային միջմար-
զային միջպե-
տական 5-րդ սյունակից
արտահա-
նում ներկրում
Ա Բ Գ 1 2 3 4 5 6 7
Հասույթ (ներառյալ
ավելացված արժեքի
հարկը), ընդամենը
110
հազար
դրամ
Հասույթ (առանց
ավելացված արժեքի
հարկի), ընդամենը
120
-"-
Ծախսեր - ընդամենը
130
-"-
Տեղափոխվել են բեռներ
140
հազար
տոննա
Բեռնաշրջանառություն
150
հազար
տոննա
կմ
2. Շահագործական ավտոբուսներ եվ միկրոավտոբուսներ
Տողի
համարը Չափի
միավորը Երթուղի-
ների բոլոր
տեսակները այդ թվում` ըստ երթուղիների տեսակների 1-ին սյունակից
փոխադրումներ
գյուղական
վայրերում
ներքա-
ղաքային որոնցից`
մարզկենտրոն,
հանրա-
պետության
մայրաքաղաք ներմար-
զային միջմար-
զային միջպե-
տական
Ա Բ Գ 1 2 3 4 5 6 7
Հասույթ (ներառյալ
ավելացված արժեքի
հարկը), ընդամենը 210 հազար
դրամ
Հասույթ (առանց
ավելացված արժեքի
հարկի), ընդամենը 220 -"-
այդ թվում` երթուղային
ավտոբուսներից և
միկրոավտոբուսներից 221 -"-
Ծախսեր - ընդամենը 230 -"-
այդ թվում` երթուղային
ավտոբուսներ և
միկրոավտոբուսներ 231 -"-
Փոխադրվել են ուղևորներ-
ընդամենը 240 հազար
ուղևոր
այդ թվում` երթուղային
ավտոբուսներով և
միկրոավտոբուսներով 241 -"-
Ուղևորաշրջանառություն-
ընդամենը 250 հազար
ուղևոր
կմ
այդ թվում` երթուղային
ավտոբուսներով և
միկրոավտոբուսներով 251 -"-
Տեղեկություն. Սուբսիդիաներ
բյուջեից 260 հազար
դրամ X X X
3. Թեթեվ մարդատար շահագործական մեքենաներ
Տողի
համարը Չափի
միավորը Թեթև
մարդատար
տաքսիներ Այլ կազմակերպություննե-
րին ծառայություններ մա-
տուցած թեթև մարդատար
ավտոմեքենաներ Կազմակերպության
ծառայողական թեթև
մարդատար
ավտոմեքենաները
Ա Բ Գ 1 2 3
Հասույթ (ներառյալ ավելացված
արժեքի հարկը), ընդամենը 310 հազար դրամ
Հասույթ (առանց ավելացված
արժեքի հարկի), ընդամենը 320 -"-
Ծախսեր - ընդամենը 330 -"-
Ավտոմեքենաների վազք-ընդամենը 340 հազար կմ
այդ թվում` վճարովի 341 -"-
Ղեկավար ________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) ________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Ստորագրություն, պաշտոն)
________________
(Հեռախոսահամար(ներ)) ___ ________200__թ.
(լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ __________@____________