Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-007-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 մայիսի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 10006175

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 մայիսի 2006 թ.

ք. Երևան N 493-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-007-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հաստատել` «Աշխատատեղերում ուլտրամանուշակագույն ճառագայթման հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-007-06 (կցվում է):

Նախարար՝ Ն. Դավիդյան

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2006 թվականի մայիսի 12-ի

N 493-Ն հրամանով

ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ

ՀՆ N 2.2.4-007-06

1. Ընդհանուր դրույթներ և կիրառման ոլորտ

1.1 Սույն հիգիենիկ նորմերով (այսուհետ` Նորմեր) սահմանվում են աշխատատեղերում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության ազդեցության հիգիենիկ նորմերը ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուր հանդիսացող բոլոր տեսակի սարքերի, սարքավորումների, մեքենաների, մեխանիզմների նախագծման և շահագործման ժամանակ:

1.2 Սույն Նորմերը սահմանվում են՝ հաշվի առնելով աշխատողների վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տևողությունը և անհատական պաշտպանիչ միջոցների պարտադիր օգտագործումը:

1.3 Սույն Նորմերը չեն տարածվում լազերային, աշխատանքային գոտու օդը վարակազերծող (անձնակազմի բացակայության պայմանում), ինչպես նաև ախտորոշման և բուժման նպատակով օգտագործվող սարքերից և սարքավորումներից առաջացող ուլտրամանուշակագույն ճառագայթման վրա:

1.4 (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)

2. Տերմիններ և սահմանումներ

2.1 Ուլտրամանուշակագույն ճառագայթում (ՈւՃ) - օպտիկական միջակայքի 200 - 400նմ (նանոմետր) ալիքի երկարությամբ և 10.13 -10.16 Հց (Հերց) հաճախականությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում:

2.2 Ուլտրամանուշակագույն ճառագայթման (ճառագայթահարման) ինտենսիվություն - ճառագայթահարվող միավոր մակերեսին ընկնող էներգիայի հոսքի մակերեսային խտություն, որն աշխատատեղում չափվում է էներգետիկ միավորներով Վտ (Վատտ)/մ.2, Վտ/սմ.2 (1Վտ/մ.2=104Վտ/սմ.2):

2.3 Ուլտրամանուշակագույն ճառագայթման (ճառագայթահարման) թույլատրելի ինտենսիվություն -ճառագայթահարման մեծություն, որն աշխատանքային հերթափոխի և/կամ աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների մոտ չի առաջացնում առողջական վիճակի սուր կամ ֆունկցիոնալ խանգարումներ, ինչպես նաև ախտահարումներ` հեռավոր ժամկետներում:

3. Ուլտրամանուշակագույն ճառագայթման դասակարգումն ըստ կենսաբանական ակտիվության

3.1 Երկարալիք ուլտրամանուշակագույն ճառագայթում` ՈՒՃ-I տիրույթի - 400-315նմ ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթում:

3.2 Միջինալիք ուլտրամանուշակագույն ճառագայթում` ՈՒՃ-II տիրույթի - 315 280նմ ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթում:

3.3 Կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթում` ՈՒՃ-III տիրույթի - 280-200նմ ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթում:

4. Ուլտրամանուշակագույն ճառագայթման (ճառագայթահարման) թույլատրելի ինտենսիվությունը

4.1 Աշխատողների ուլտրամանուշակագույն ճառագայթահարման թույլատրելի ինտենսիվությունը` մաշկի ոչ ավելի 0,2մ.2 մակերեսի չպաշտպանված հատվածների առկայության, մինչև 5 րոպե տևողությամբ ճառագայթահարման, ճառագայթահարումների միջև 30 րոպեից ոչ պակաս դադարների, հերթափոխում մինչև 60 րոպե ազդեցության ընդհանուր տևողության պայմաններում սահմանվում է`

4.1.1 ՈՒՃ-I տիրույթի համար` 50,0 Վտ/մ.2

4.1.2 ՈՒՃ-II տիրույթի համար` 0,05Վտ/մ.2

4.1.3 ՈՒՃ-III տիրույթի համար` 0,001Վտ/մ.2:

4.2 Աշխատողների ուլտրամանուշակագույն ճառագայթահարման թույլատրելի ինտենսիվությունը` մաշկի ոչ ավելի 0,2մ.2 մակերեսի չպաշտպանված տեղամասերի առկայության, աշխատանքային հերթափոխի 50%-ի չափով ճառագայթման ազդեցության ընդհանուր տևողության, 5 րոպեից ավելի ժամանակով միանվագ ճառագայթահարման դեպքում սահմանվում է`

4.2.1 ՈՒՃ-I տիրույթի համար` 10Վտ/մ.2

4.2.2 ՈՒՃ-II տիրույթի համար` 0,01Վտ/մ.2

4.2.3 ՈՒՃ-III տիրույթում 5 րոպեից ավելի ճառագայթումը չի թույլատրվում:

4.3 ՈՒՃ-II և ՈՒՃ-III (200-315 նմ) տիրույթներում` միաժամանակյա ճառագայթահարման պայմաններում, ճառագայթահարման թույլատրելի ինտենսիվությունը չպետք է գերազանցի 1Վտ/մ.2:

5. Ուլտրամանուշակագույն ճառագայթման (ճառագայթահարման) ինտենսիվության հսկողությանը ներկայացվող պահանջներ

5.1 Աշխատողների ուլտրամանուշակագույն ճառագայթահարման ինտենսիվությունը չափվում է աշխատատեղերում ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, ինչպես նաև նոր սարքավորումների և տեխնոլոգիաների շահագործման և վթարային իրավիճակների առաջացման դեպքում:

5.2 Չափումները կատարվում են աշխատատեղերում` հատակից 0,5-1,0 և 1,5մ բարձրության վրա` չափիչ սարքի ընդունիչը տեղադրելով ճառագայթման աղբյուրին ուղղահայաց դիրքով: Մի քանի աղբյուրների առկայության պայմաններում չափումները կատարվում են յուրաքանչյուր աղբյուրի նկատմամբ կամ հորիզոնական հարթության շրջագծով` 450 մեկ անգամ:

5.3 Ուլտրամանուշակագույն ճառագայթահարման ինտենսիվության թույլատրելի մեծությունների գերազանցման դեպքում իրականացվում են աղբյուրի ճառագայթման ինտենսիվության նվազեցմանն ուղղված տեխնիկական միջոցառումներ և/կամ աշխատողների պաշտպանություն` կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցներ:

(հավելվածը փոփ. 18.05.22 N 31-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։